«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ձյուն գա փողի փայլից շանթահար եղած գլխներիդ, հա՜

Ձյուն գա փողի փայլից շանթահար եղած գլխներիդ, հա՜
20.06.2024 | 11:02

Մարդ ու կնիԳ, իրար հերթ չտալով, արդեն 6 տարի «կյանքից հաճույք ստանալ» են քարոզում, «տկարամիտ» Հայ ազգի գլուխը անընդհատ խցկելով, որ ինքնության, ազգային արժանապատվության և պետականության պահպանումը, ավանդասիրությունն ու հայրենապաշտությունը, քրիստոնեական կենսաձևը և նման այլ արժեքները «հաճույք ստանալուն» խանգարող ավելորդություններ են և ժամ առաջ պետք է հրաժարվել հազարամյակների այդ բեռից:

Մտքներում դրա կարճ և կոնկրետ ձևակերպումն էլ ունեն, բայց դեռ բաց տեքստով չեն ասում, դեռ դրա ժամանակը չէ՝ ազգի «հավաքական ուղեղը» դեռ ամբողջապես քսպված չէ թուրք-ադրբեջանական զիբիլով և այնտեղ դեռ մտահոգվելու չափ առողջ բջիջներ կան:

Ա՛յ, երբ չորացնեն այդ բջիջները ևս և մեր «հավաքական ուղեղը» տոտալ կառավարելիության աստիճանի բերեն, այդ ժամ արդեն, մարդ ու կնիԳ «հաճույքից հալվելով» կազդարարեն ազգին, որ «Հայ լինելն ու պետություն, հայրենիք ունենալը խանգարում են կյանքից հաճույք ստանալուն»:

Իրենց կենսակերպն էլ պարզ օրինակ:

Այդ ժամ արդեն «լավագույն լուծում առաջարկելն ու իրագործելը» կդառնա «տեխնիկական գործ», այն է, Հայաստանի այժմյան տարածքը պատմական Արևմտյան Ադրբեջան հայտարարելն ու բուն Ադրբեջանին միացնելը, իսկ Հայ ազգի այն հատվածին, որը կմնա այդտեղ ապրելու կանվանափոխեն և կդարձնեն «նիկոլաննացի»-ներ:

Կարճ ասած, Ադրբեջանում բնակվող և «կյանքից հաճույք ստացող» նիկոլաննացիներ, որոնց ձևավորման տարեթիվը կհայտարարվի 2018-ը:

Սակայն, մի առանձնահատուկ հանգամանք հաշվի չեն առել.

Հայ ազգի «հավաքական ուղեղում» առկա առողջ բջիջների քանակը երբեմն նվազում է, բայց որոշ ժամանակ անց կտրուկ աճ է գրանցում՝ արագորեն մաքրելով ուղեղը տարատեսակ աղբից և զիբիլանոց ուղարկելով բոլոր նրանց, ում մտքով անցել է զրկել Հային Հայ լինելու աստվածային իրավունքից… այդ թվում ադրբեջանաթուրքահպատակ «մարդուն ու կնԳան»՝ զիբիլանոցում անսպառ «հաճույք ստանալու»:

Ձյուն գա փողի փայլից շանթահար եղած գլխներիդ, հա՜ :

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2466

Մեկնաբանություններ