ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ավարայրն ավարտված չէ. մարտահրավերները շատ են

Ավարայրն ավարտված չէ. մարտահրավերները շատ են
22.03.2024 | 21:17

301 թվականին, երբ Հայ Ազգը եկավ դարձի և փորձեց կառուցել իր Երկիրը Քրիստոսի օրենքներով՝ Նահապետ Նոյի, չարամերժ Հայկ Նահապետի Աստծո օրենքներով, չարի միջնորդությամբ ծնվեցին վասակները և ներմուծեցին Ազգիս մեջ օտար դավանանք ու գաղափարախոսություն, վարքականոն և կացութաձև, հասարկության, կրթության օրենքներ, մշակույթ:

Այսօր լրատվական և քարոզչական դաշտում, քաղաքական և հոգևոր դաշտում տարատեսակ խմորումներ են ընթանում տարատեսակ նախագծերով ու գաղափարախոսությամբ, նկատելի կամ աննկատ, քողարկվված կամ բացահայտ, և ամեն մեկը իր ձևով ուզում է Հայ Ազգին թելադրել ապագայի իր տեսլականը և հաղթանակի ճանապարհը:

Դրա համար նույն բանն ուզող, նույն գաղափարախոսության կրող կողմերը դառնում են հակառակորդներ, անգամ թշնամիներ, երբ հարցը հասնում է հաղթանակի ճանապարհին, պայքարի ու քարոզի ձևին և վարքականոնին: Գաղափարախոսության, դավանանքի պառակտման սկիզբը հանգեցնում է հետագա որոգայթի՝ տարբերություններն աստիճանաբար փոխակերպելով աղանդների տեսակների: Դա ոչ միայն վերաբերվում է հոգևոր դաշտին, այլ նաև քաղաքական:

Ինչպես հոգևոր, այնպես էլ քաղաքական աղանդները սկիզբ են առել մարդկային հասարակության ձևավորման սկզբից, երբ մարդը հեռացավ Աստծուց, հեռացավ և հասարկության ղեկավարման մոդելը:

Աղանդները ձևավորվում են որևէ գաղափարախոսությունից ինչ-որ մի բան գողանալով, սեփականաշնորհելով, յուրովի մեկնաբանելով ու կյանքի կոչելով: Այսինքն գաղափարի տերը կարող է բավարար ուշադրության չարժանանալ հանրության կողմից, բայց նրա մտքերը ինչ-որ մի կողմ, քաղաքական ուժ, աղանդ, այդ իրենը դարձնելով, սկսում է հավաքել իր հոտին, որը ի սկզբանե արդեն մոլորված է:

Երբ նայում ես քաղաքական և հոգևոր աղանդների ծագումնաբանությունը, հակառակ ուղղությամբ հասնում ես Աստծուն և սատանային, աստվածամերժմանը և այն պատմական հակամարտությանը և հաջորդականությանը, որ ունեցել է մարդկությունը:

ՀՀ-ում ձևավորված, գործող, նաև ձևավորվող ուժերն ազգին, անկախ իրենցից, տանում են դեպի որոգայթ, ոչ բավարար ու լիարժեք գաղափարախոսության, բավարար չափորոշիչներով, թվացյալ հաղթանակի տեսլականով:

Ժամն է եկել մերժելու այդ քաղաքական կապիկությունը, այն բեմադրությանը և քաղաքական որոգայթը, որ կա այսօր:

Ժամն է եկել գիտակցելու, որ քաղաքական և հոգևոր աղանդները, գաղափարախոսությունները մի նոր մարտահրավեր են ներկա իրականությունում. միակ ճանապարհը և պաշտպանությունը Տիրոջ հետ մնալը և Նրա Կամքի համար պայքարը ընտրելն է որպես առաջնային՝ հանուն մեր զավակների ճիշտ ու պայծառ ապագայի, որ պիտի գա միայն Քրիստոսի լույսի ներքո:

Ժամն է համազգային ապաշխարության և միաբանության Սուրբ ՈՒխտերի շուրջը. Վարդանանց ՈՒխտը անապական է և անժամկետ՝ մինչև Փրկչի գալուստը, մինչև Երկրային ու Երկնային ուժերի ու Զորությունների միավորումը՝ ի դեմս չարի, Քրիստոսի հրամանատարությամբ և դատաստանով:

Մաքրել է հարկավոր ազգի ներսից այն, ինչը հակասում է Ազգի էությանն ու արժեհամակարգին, նրա առաքելությանը, որ սպասում ու փափագում է իր առաջնեկի համար Աստված:

Ավարայրը ավարտված չէ, և Ազգը կրկին պետք է մերժի չարին, ինչպես արեցին հնազանդ ու խրոխտ Նոյ և Հայկ նահապետները, Ավարայրի Սուրբ նահատակները և նրանք, որ ընկան հանուն Քրիստոսի։

Մերժել է հարկավոր այսօրվա պիղծ քաղաքականությունը, որ տարվում է Ազգի ներսում, չարի կամակատարներին, որ դարձել են կեղեքիչները սրբության, այն ամեն լավի, որ բարի է ու ծառայում է Աստծուն և Երկրի բարօրությանը, անվտանգությանն ու ինքնիշխանությանը, հոգևոր ու բարոյական մակարդակի բարձրացմանը:

Աստված թող ողորմի և թող բացի սրտերը մոլորյալների, խափանի չարի բոլոր որոգայթները և տա ժամանակ, որ գան դարձի՝ առանց կորստի և ողբի, որ մոտենում է:

23.02.2020

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ