ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սրբազան հոր երազանքը չի կարող մնալ անկատար

Սրբազան հոր երազանքը չի կարող մնալ անկատար
31.01.2024 | 14:45

Իմ ամենամեծ երազանքը Խրիմյան Հայրիկի նվիրական իղձերից մեկն իրագործելն էր` Վանի Աղթամար կղզում հիմնել կրթական և գիտական այնպիսի կենտրոն, ինչպիսին ժամանակին Մխիթարյանները հիմնադրեցին հեռավոր Սուրբ Ղազար կղզում։

Ամեն ինչ կտայի այդ օրվա համար և հավատում էի, որ Հայաստանի հզորացումը կբերի իմ այդ երազանքի իրագործմանը։

Հայաստանը հզորացման փոխարեն ընկղմվեց պարտության մեջ, գոյության պայքարը մտավ մարդկանց անգամ կենցաղ...

Հիմա էլի երազում եմ ու հասկանում, որ նախ պետք է Հայաստան պետությունը փրկել, նախ հասարակություն պետք է արմատապես վերափոխել, իսկ դրա համար պետք է կրթել ու դաստիարակել նոր էլիտա, ինչպես ճապոնացիները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Խրիմյան Հայրիկի երկնային օրհնությամբ ես դա կանեմ... հաստա՛տ, որովհետև Սրբազան հոր երազանքը չի կարող մնալ անկատար հանուն Աստծո և Հանուն Հայրենիքի։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2050

Մեկնաբանություններ