Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Իմ աչքին Աբգարն է

Իմ աչքին Աբգարն է
01.09.2023 | 21:20

Արդեն երեք տարի է սեպտեմբերի 1-ին և ընդհանրապես բոլոր տոներին իմ աչքին Աբգարն է:

Այսօր դպրոցի առաջին օրն եմ հիշում: Ավելի ճիշտ երկու առաջին օրերը:

Աբգարը երկու անգամ է դպրոց գնացել:

Առաջին անգամ մեկ շաբաթ հետո արգելեցին դպրոց գնալ 5,5 տարեկան էր: Ինքն իրեն հանգստացնելու համար ասաց՝ գոնե լավ ա պայուսակս հետ չուզեցին...

Վստահ եմ Աբգարիս երկնային ընկերների ծնողների, քույրերի, եղբայրների գերակշիռ մասն այսօր զգում է այն, ինչ ես և իմ ընտանիքը:

Եվ հերթական անգամ կրկնում ու բացականչում եմ՝ այս արհեստածին պատերազմի բոլոր հեղինակներ, ճարտարապետներ, աշղեկներ, պահեստապետեր, ծանրագույն պատժի եք արժանանալու, անկախ նրանից այսօր ձեր ո՞ր դիմակն եք կրում, ի՞նչ եք ասում, ի՞նչ եք գրում կամ ի՞նչ եք անում:

Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում:

Մեր տղերքն էլ այնքան հզոր են Աստծո զորությամբ, որ գիտեն, երբ և ում ինչ կանեն:

Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3803

Մեկնաբանություններ