ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ինտելեկտուալ պրիմիտիվիզմ

Ինտելեկտուալ պրիմիտիվիզմ
04.07.2023 | 23:01

Մեր ներկայի պարտությունների ֆոնին փորձ է արվում Սիրադեղյանին և Տեր-Պետրոսյանին ներկայացնել որպես ակունք իմաստության ու հեռատեսության։ Իբր, ժամանակը ցույց տվեց, թե նրանք ինչքան ճիշտ էին։ Իսկ իրականում հենց ժամանակը ապացուցեց, թե նրանք ինչքան սխալ ու մոլորյալ էին։

Ժամանակի ապացույց առաջին:

Վերջին գաղտնազերծված փաստերը ցույց տվեցին՝ Ադրբեջանը իր վրա վստահ է եղել, որ մի օր ամբողջը ստանալու է, և իմաստ չի տեսել կոմպրոմիսով ստանալ մասը։ Իսկ բանակցությունները նրանք վարել են ընդամենը ժամանակը առաջ տալու և իրենց բաղձալի կետը մոտեցնելու նպատակով։ Քի Վեսթում և Կազանում Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց իր իսկ կողմից համաձայնեցված փաստաթղթերից։ Նույնիսկ տերպետրոսյանական կոմպրոմիսը նրանք երբեք չէին ստորագրելու։ Լրիվ նույն կերպ՝ բանակցելու էր, բայց ամենավերջին պահին հրաժարվելու էր նաև այդ առաջարկից, որովհետև նրանք երբեք էլ պատրաստ չեն եղել մեզ հետ որևէ կոմպրոմիսի գնալու։ Նրանց նպատակը միշտ եղել է հաղթելը, այլ ոչ թե պայմանավորվելը։ Հիմա էլ այս առումով բան չի փոխվել։

Ժամանակի ապացույց երկրորդ:

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրով ստանալով ավելին, քան երբևէ հնարավոր էր, Ադրբեջանը չի կանգնում և շարունակում է պահանջել ավելին ու ավելին։ Տեր-Պետրոսյանը զարմացած հարց է տալիս՝ ինչու՞ Ալիևը չի կանգնում։ Այս հարցը հենց այն ինքնախոստովանությունն է, որ պատմական տեսլականում Լևոնը սխալ էր, իսկ Վազգենը՝ ճիշտ։ Որովհետև թուրքը ինքն իրեն երբեք չի կանգնել, ու միամտություն էր կարծել, թե 21-րդ դարի թուրքը ուրիշ է ու այս անգամ կկանգնի։

Իրականում թե՛ Սիրադեղյանը, թե՛ Տեր-Պետրոսյանը Գրիգոր Զոհրապ տեսակի ինտելեկտուալ պրիմիտիվներ են։ Այդ ինտելեկտուալ պրիմիտիվիզմն է եղել գլխավոր պատճառը, որ մենք չկարողացանք համակարգված պաշտպանվել ցեղասպանությունից և հետո էլ պետություն պահել։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4051

Մեկնաբանություններ