Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Հունաստանից հումանիտար օգնության ինքնաթիռը ժամանել է Հայաստան

Հունաստանից հումանիտար օգնության ինքնաթիռը ժամանել է Հայաստան
14.12.2020 | 13:01

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Օգնությունը Հայաստան է ուղարկվել Հունաստանում հայ համայնքի նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։ Ինքնաթիռը Հայաստան է ժամանել շաբաթ օրը Հունաստանի ԱԳՆ միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսիսի ուղեկցությամբ։

Դիտվել է՝ 2660

Մեկնաբանություններ