Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Սերժ Սարգսյանի գրասենյակի համար հասկանալի չէ՝ ինչպես է Լուկաշենկո-Սարգսյան ձայնագրությունը տարածվել

Սերժ Սարգսյանի գրասենյակի համար հասկանալի չէ՝ ինչպես է Լուկաշենկո-Սարգսյան ձայնագրությունը տարածվել
08.12.2020 | 16:10

Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված
ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել:


«Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016-ի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ», - ասված է Սերժ Սարգսյանի գրասենյակի պարզաբանման մեջ:

Դիտվել է՝ 1916

Մեկնաբանություններ