ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մենք թանկ կյան­քեր դրե­ցինք այս պա­տե­րազ­մի զո­հա­սե­ղա­նին»

«Մենք թանկ կյան­քեր դրե­ցինք այս պա­տե­րազ­մի զո­հա­սե­ղա­նին»
20.10.2020 | 01:10

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կից, տե­ղե­կատ­վու­թյան և հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի բաժ­նի սպա, լեյ­տե­նանտ ՀՈՒ­ՆԱՆ ԹԱ­ԴԵ­ՎՈ­ՍՅԱ­ՆԸ։


-Մեր զրույ­ցը սկ­սենք ներ­կա­յաց­նե­լով փր­կա­րար­նե­րի աշ­խա­տան­քը մինչ պա­տե­րազ­մը և պա­տե­րազ­մի ժա­մա­նակ:
-Սո­վո­րա­կան օ­րե­րին Ար­ցա­խի ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի ծա­ռա­յու­թյու­նը աշ­խա­տում էր ար­տա­կարգ ռե­ժի­մով: Այս օ­րե­րին՝ ա­վե­լի ու­ժե­ղաց­ված: Ա­ռանց վա­րա­նե­լու և խու­ճա­պի մատն­վե­լու ծա­ռա­յու­թյան տնօ­րեն, գն­դա­պետ Կա­րեն Սարգ­սյա­նը կոնկ­րետ հրա­ման­ներ ու հանձ­նա­րա­րու­թյուն­ներ է տվել փր­կա­րա­րա­կան ջո­կատ­նե­րին, և հենց ա­ռա­ջին օ­րից կազ­մա­կերպ­ված սկս­վել է փր­կա­րա­րի ա­ռա­քե­լու­թյու­նը: Ստե­փա­նա­կեր­տը խլաց­նում էր տագ­նա­պի ազ­դան­շանն ու այս­տեղ տա­րած­վել էր վա­ռո­դի հո­տը:
-Ինչ­պես գի­տենք, Ստե­փա­նա­կեր­տում հիմ­նա­կա­նում քա­ղա­քա­ցիա­կան օ­բյեկտ­ներն են թի­րա­խա­վոր­վում:
-Ա­յո, մայ­րա­քա­ղա­քում թի­րա­խա­վոր­վում են հիմ­նա­կա­նում քա­ղա­քա­ցիա­կան օ­բյեկտ­ներն ու են­թա­կա­ռուց­վածք­նե­րը: Բազ­մա­թիվ փլա­տակ­ված շենք-շի­նու­թյուն­ներ, վի­րա­վոր­ներ ու զո­հեր էլ կա­յին: ՈՒ­զում եմ ան­պայ­ման նշել, որ հե­րո­սա­կան աշ­խա­տանք են կա­տա­րել փր­կա­րար­նե­րը: Ան­գամ կրա­կոց­նե­րի տակ նրանք սնունդ ու անհ­րա­ժեշտ պա­րեն, դե­ղո­րայք ու այլ պա­րա­գա­ներ են մա­տա­կա­րա­րում ա­պաս­տա­րան­ներ: Հր­շեջ փր­կա­րա­րա­կան խմ­բե­րը հա­զիվ էին հասց­նում մե­կու­սաց­նել հր­թիռ­նե­րից այր­վող բնա­կա­րան­նե­րը: ՃԿԿ-ում գրանց­վում էին նոր կան­չեր: Ա­րագ ար­ձա­գանք­ման ստո­րա­բա­ժա­նում­նե­րը փլա­տակ­նե­րից հա­նում և բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ էին տե­ղա­փո­խում վի­րա­վոր­նե­րին, շատ դեպ­քում ցու­ցա­բե­րե­լով ա­ռա­ջին օգ­նու­թյուն:
-Ի՞նչ կո­րուստ­ներ ե­ղան, երբ ռմ­բա­կոծ­վեց ԱԻ ծա­ռա­յու­թյան շեն­քը:
-Հոկ­տեմ­բե­րի 2-ին մա­սամբ ռմ­բա­կոծ­վեց ԱԻ ծա­ռա­յու­թյան շեն­քը: Ցա­վոք մեկ զոհ ու վի­րա­վոր­ներ ու­նե­ցանք: Դա չխան­գա­րեց մեր աշ­խա­տան­քին: Կա­րեն Սարգ­սյա­նը վե­րա­մո­բի­լի­զաց­րեց ու­ժե­րը, բաշխ­վե­ցինք թի­մե­րի և շա­րու­նա­կե­ցինք ծա­ռա­յու­թյու­նը: Պա­տե­րազմն ա­վարտ­վի, ա­վեր­վա­ծը կկա­ռուց­վի: Միշտ այս­պես է ա­սում տնօ­րե­նը:
-Ի՞նչ նոր մար­տահ­րա­վեր­ներ կան:
-Հի­մա Ար­ցա­խի փր­կա­րար­նե­րը կանգ­նած են նոր մար­տահ­րա­վե­րի ա­ռաջ. քա­ղա­քում և շր­ջան­նե­րում հայ­տն­վել են թշ­նա­մու ար­ձա­կած, դեռևս չպայ­թած հար­վա­ծա­յին, հր­թի­ռա­յին և կա­սե­տա­յին ռում­բեր: Սակ­րա­վո­րա­կան խմ­բերն այժմ զենք-զի­նամ­թեր­քի հայտ­նա­բեր­ման ու դրանց ոչն­չաց­ման ուղ­ղու­թյամբ են աշ­խա­տում:
Ար­ցա­խի փր­կա­րար­նե­րին հու­մա­նի­տար ա­ջակ­ցու­թյուն բե­րեց ՀՀ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը: Պա­տե­րազ­մի հա­ջորդ օ­րը նա­խա­րար Ֆե­լիքս Ցո­լա­կյանն էր Ար­ցա­խում: Հե­տո ե­կան փր­կա­րար ջո­կատ­նե­րը, ո­րոնք ար­ցախ­ցի­նե­րի հետ կողք կող­քի անց­նում են պա­տե­րազ­մա­կան այս ծանր ու դժ­վար փոր­ձու­թյու­նը: ՈՒ­շադ­րու­թյու­նը միշտ կարևոր գոր­ծոն ու երևույթ է ե­ղել մե­զա­նում:
-Տագ­նա­պի ազ­դան­շանն ա­վարտ­վե­լուց հե­տո կյանքն ինչ­պե՞ս է ըն­թա­նում մայ­րա­քա­ղա­քում:
-Երբ կտր­վում է տագ­նա­պի ազ­դան­շա­նի ձայ­նը, միան­գա­մից կա­րե­լի է տես­նել քա­ղա­քի ծա­ղիկ­նե­րը ջրող, խնա­մող տղա­մարդ­կանց, փո­ղոց­նե­րը օր­վա փո­շուց մաք­րող կա­նանց ու նրանց օգ­նող ե­րի­տա­սարդ­նե­րի: Մեր բո­լո­րի ցան­կու­թյունն է, որ օր ա­ռաջ ա­վարտ­վի պա­տե­րազ­մը, և ու­նե­նանք ար­ժա­նա­պա­տիվ խա­ղա­ղու­թյուն: Մենք թանկ կյան­քեր դրե­ցինք այս պա­տե­րազ­մի զո­հա­սե­ղա­նին:

Զրույ­ցը՝ Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԻ
Ար­ցախ

Դիտվել է՝ 3311

Մեկնաբանություններ