ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայերն ու օտարազգիները Չեխիայում բողոքի ակցիայով զորակցություն են հայտնել Արցախին և Հայաստանին

Հայերն ու օտարազգիները Չեխիայում բողոքի ակցիայով զորակցություն են հայտնել Արցախին և Հայաստանին
17.10.2020 | 21:28

Չեխիայում բնակվող հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողություններն ու ռազմահայրենասիրական երգերի ներքո բողոքի ակցիա են անցկացրել Պրահայում՝ Կառլովի կամուրջի վրա: Նրանք տարբեր երկրների իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ճանաչել Արցախի անկախությունը:


Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են բժշկական դիմակներ, որոնց վրա գրված են եղել տարբեր պետությունների անուններ: Նրանց ձեռքում պաստառներ էին, որոնց վրա գրված էր՝ «Արցախն ուժեղ է», «Չեխիայի Հանրապետություն, խոսի՛ր», «Փոքր երկիրը պայքարում է ապրելու համար», «Կանգնեցրե՛ք Ալիևին», «Խաղաղություն հայերին», «Հայերը կռվում են ահաբեկչության դեմ»:


Ցուցարարներից մեկը նշել է, որ կամուրջի երկարությունը 547 մետր է, և բողոքի ակցիայի մասնակիցները կանգնել են կամուրջի ամբողջ երկայնքով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում՝ այդ երկրների իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և ճանաչել Արցախի անկախությունը:

Դիտվել է՝ 4019

Մեկնաբանություններ