Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ի՞նչ է ասելու Աղվան Հովսեփյանը

Ի՞նչ է ասելու Աղվան Հովսեփյանը
01.07.2013 | 15:49

Գլխավոր դատախազությունը դիմել է Վերահսկիչ պալատին` ստանալու այն նյութերը, որոնք հիմք են հանդիսացել ՎՊ-ի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների ու եզրակացությունների համար: Դատախազությունը խոստանում է առաջիկա օրերին հրապարակել իր ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին տեղեկատվությունը:

Դիտվել է՝ 3623

Մեկնաբանություններ