Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Հնդկաստանում ձերբակալել են մարդկային օրգաններ վաճառող անձանց

Հնդկաստանում ձերբակալել են մարդկային օրգաններ վաճառող անձանց
06.01.2013 | 16:08

Ոստիկանությունը Հնդկաստանի հարավում յոթ մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են մարդկային օրգանների ապօրինի վաճառքի մեջ: Ենթադրվում է, որ ձերբակալվածները, որոնց մեջ տեղական իշխանությունների ներկայացուցիչներ կան, վիրահատությունների համար պայմանավորվել են տեղի աղքատ բնակիչների հետ` հետագայում օրգանները վաճառելու նպատակով:

Քննիչների խոսքով, դոնորներին միայն չնչին գումարներ են վճարել: Օրգանների առևտուրն արգելված է Հնդկաստանում, սակայն օրենքը պատշաճ կերպով չի կիրառվում, հայտնում է BBC-ն:

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ