Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Մեքսիկայում 4 ոստիկանի են սպանել

Մեքսիկայում 4 ոստիկանի են սպանել
24.12.2012 | 11:30

Մեքսիկայում անհայտ անձինք սպանել են չորս ոստիկանի, որոնք Միչոական նահանգում հայտնվել էին շրջափակման մեջ։ Այստեղ շարունակվում է պատերազմը թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվողների միջև։ Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, ևս հինգ ոստիկան վիրավորվել է։ Առայժմ հայտնի չէ, թե որ խմբավորման անդամներն են սպանել իրավապահներին։

Դիտվել է՝ 1245

Մեկնաբանություններ