Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Եմենի հարավում արտասահմանցիները պատանդ են վերցվել

Եմենի հարավում արտասահմանցիները պատանդ են վերցվել
09.10.2012 | 13:41

Եմենում տեղի ցեղախմբերից մեկի անդամները պատանդ են վերցրել 9 մարդու։ Ինչպես հայտնում են տեղի անվտանգության ուժերի աշխատակիցները, դեպքը տեղի է ունեցել հարավային Լախջ շրջանում։
Պատանդների թվում են 5 գերմանացի և 4 սիրիացի։ Նրանք բոլորը բեռնատարների վարորդներ են։ Գերի վերցվածների փոխարեն առևանգիչները պահանջում են բանտից ազատել իրենց 13 ցեղակիցներին, որոնք ձերբակալվել էին Ադեն քաղաքում վերջերս տեղի ունեցած բախումների հետևանքով։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այժմ բանակցություններ են վարում։ Ըստ հաղորդագրության՝ բոլոր պատանդներն իրենց լավ են զգում և մոտ ապագայում ազատ կարձակվեն։

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ