-
12.11.2013|
14:11
Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու պարզաբանմամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը ինքնանպատակ չէ և «չի կարող դրսևորվել կամ ընկալվել որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ հիմքում ունի մեղադրյալի հնարավոր վարքագիծը կանխելու, այն է` նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչընդոտելու հնարավորությունը բացառելու և այլ նպատակներ»:
-
12.11.2013|
13:21
Իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ անդրադարձ կատարեց հետխորհրդային երկրներում մարդու իրավունքների աղաղակող խախտումներին: Նա նշեց, որ այդ երկրների անվտանգության համակարգի հիմքում ընկած են մարդու իրավունքների խախտումները:
-
12.11.2013|
11:07
Մի գեր, հաստավիզ մեծահարուստ կշտամբել էր մեծ գրող Բեռնարդ Շոուին, ասելով. «Ա՜յ մարդ, էնքան ես նիհարել, որ քեզ տեսնողը կկարծի, թե էս աշխարհում սով է»։ Շոուն ստիպված էր պաշտպանվել. «Իսկ դուք այնքան եք գիրացել, որ ձեզ տեսնողը կիմանա, թե այդ սովի պատճառն ով է»։
-
11.11.2013|
13:28
Երեկ երեկոյան ձերբակալվել են «Արտ լաբորատորիա» խմբի անդամները` նկարիչ-արվեստագետներ Կարեն Օհանյանը, Էդգար Ամրոյանը, Արթուր և Արա Պետրոսյանները, ու չորս ժամ հետո բաց են թողնվել: Նրանք ձերբակալվել են «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի դիմանկարի համար, որը արվել է նաև ԱԺ ընդունարանի պատին: Նրանք համարում են, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է և փորձել են իրենց վերաբերմունքը հնարավորինս հանրայնացնել` գրաֆիտիներով խոսելով դրա մասին: «Արտլաբի» տղաները հայ ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ են, ովքեր ժամանակակից արվեստի իրենց ընկալումներով փորձում են փոքր-ինչ յուրօրինակ շունչ հաղորդել մեր մշակութային գորշությանը:
-
11.11.2013|
12:21
Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը դեկտեմբերի 15-ին պետք է ավարտված լինի` Առաջին լրատվականի թղթակցին ասել է արդարադատության նախկին նախարար, ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:
-
10.11.2013|
16:34
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին երկու անգամ ցանկացել է օգտվել օրենքով նախատեսված իր լիազորություններից, այցելել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել նոյեմբերի 5-ին Մաշոտցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կալանավորված անձանց: Երկու անգամ էլ նրան թույլ չեն տվել:
-
08.11.2013|
16:43
«Միանշանակ»,- այսպես արձագանքեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեր հարցին, թե կարո՞ղ ենք Շանթ Հարությունյանին և իր համախոհներին ճանաչել որպես քաղբանտարկյալ:
-
06.11.2013|
16:11
«Իշխանություններն են մեղավոր, որ Շանթը և երիտասարդները նման քայլի գնացին: Իշխանությունը արյունով, սպանությամբ է եկել իշխանության, որը ժողովուրդը չի ընդունում: Եթե Լիցիկայի պես մարդասպանին ազատ են արձակել, բայց այսօր ձերբակալել են մարդկանց, ովքեր արդարության համար են դուրս եկել, ուրեմն լավ են արել` ոստիկանի են վիրավորել»,-գնահատելով երեկվա դեպքերը` ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
-
06.11.2013|
11:22
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել են երթ կատարել Ազատության հրապարակից:
-
05.11.2013|
00:30
Վերջերս, երբ Ախուրյանի չբնակեցված շենքերից մեկում հայտնաբերվեց քարհանքերի վարչության նախկին պետ Վառլամ Պապիկյանի թոռան` 1989-ին ծնված Արմեն Պապիկյանի դին, Գյումրիում լուրեր տարածվեցին, թե նա կախվել է խաղատանը խոշոր գումար տանուլ տալուց հետո: Վերջինիս հայրը Գյումրու հարկային տեսչության պետի տեղակալն է: