16.10.2013|
13:50
Ռուսական խաղերի արդյունքում մոլդովական գինին կվերադառնա ռուսական շուկա, թեև, ըստ մինչ այժմ հնչած պաշտոնական հայտարարությունների, սույն որոշման կյանքը կարող է կարճ լինել: «Ռոսպոտրեբնադզորի» փորձագետները, ովքեր մեկնել էին Մոլդովա` ստուգելու մոլդովական գինու արտադրության տեխնոլոգիան և տեղում պարզելու որակական հատկանիշները, հաշվետվություն են ներկայացրել: