Սենատոր Բեռնի Սանդերսը համոզիչ հաղթանակ է տարել Նևադա նահանգի ակտիվիստների հավաքներում (կոկուսներում)՝ հաստատելով դեմոկրատների կուսակցությունում ընտրարշավի առաջատարի իր դիրքերը, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը երկրորդն է, որ կարող է նոր խթան դառնալ նրա ընտրարշավի համար:
Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում երկու անգամ մեծացել է: Հարավային Կորեան Չինաստանից հետո երկրորդ տեղում է վարակվածների թվով: Շաբաթ օրը Հարավային Կորեան հայտարարեց 229 նոր վարակվածների մասին, ընդհանուր թիվը հասել է 433-ի:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ աշխատանք է տարվում Մոսկվա-Թեհրան-Անկարա սամիթի նախապատրաստման համար՝ սիրիական կարգավորման հարցով:
Փետրվարի 21-ին Իրանում խորհրդարանական ընտրություններ էին: 57 միլիոն ընտրողները նոր խորհրդարանի 290 պատգամավորների էին ընտրում: ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին քվեարկությանը զանգվածային մասնակցության կոչ է արել:
Թուրքիան պետք է «դադարեցնի ահաբեկիչների գործողություններին աջակցությունը» Սիրիայում՝ փետրվարի 20-ին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն՝ երբ ռուս ու թուրք զինվորականները ակտիվացրել են իրենց գործողությունները Իդլիբում:
Էրդողանի՝ «Իդլիբի գործողությունը միայն ժամանակի հարց է» հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը և ընդդիմադիր խմբավորումները սկսել են բոլոր կողմերից հրթիռակոծել ու գնդակոծել Ասադի ուժերին:
Ֆրանսիան մտադիր է պայքարել իսլամիստական սեպարատիզմի հետ: Նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 18-ին հրապարակել է միջոցառումների շարքը, որ ուղղված են իսլամի «արտասահմանյան ազդեցության» դեմ պայքարին:
ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն բացահայտորեն Թեհրանի կողմից են, չխոսելով Չինաստանի ղեկավարության կամ ղեկավարության մի մասի ու զինվորական հրամանատարության մասին։ Այդ իրավիճակում ՌԴ նախագահի կողմից հազիվ թե խելացի լիներ ոչ թե Մերկելի, այլ Իրանի վրա «ազդելը»։
Սիրիական հակամարտությանը Ռուսաստանի անսպասելի խառնվելուց հետո բոլորը և, առաջին հերթին, Թուրքիան, տեսան, որ ռուսական ապրելաձի և պայքարի հին ալգորիթմը մնում է ուժի մեջ։
Պատմությունը ցույց է տվել, որ սովորաբար, ռուսների մոտ անպատրաստության և անկազմակերպության նախնական շրջանին հետևում են պայքարի ավելի ու ավելի կատարելագործված ձևեր ու մոտեցումներ...