15.03.2013|
13:11
Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ` «Արարատից այն կողմ. ապակոդավորելով Թուրքիան» գիրքն ուղղված է հիմնականում լրագրողներին:
Հեղինակի խոսքով` պարզ, ոչ խրթին լեզվով բացատրվում է, թե ինչ է իրենից ներկայացնում Թուրքիան, ինչ քաղաքականություն է հետապնդում տարածաշրջանում, ինչպե՞ս պետք է հասկանալ Թուրքիայի այս կամ այն քայլը: «Այն ուղղակիորեն չի վերաբերում հայ-թուրքական հարաբերություններին, շատ ավելի լայն է, ներկայացնում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, Դավութօղլուի հինգ սկզբունքները, և ամեն սկզբունքը բացատրվում է օրինակով, որևէ երկրի հետ հարաբերություններով»,- մեզ հետ զրույցում ասաց Արտակ Շաքարյանը: