Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Իրանը նպատակ չունի հրահրելու ռեգիոնալ մեծ ու երկարատև պատերազմ

Իրանը նպատակ չունի հրահրելու ռեգիոնալ մեծ ու երկարատև պատերազմ
14.04.2024 | 18:10

Մինչ շատերը հիասթափվել են Իրանի պատասխանից, մենք խնդիրը պետք է դիտարկենք օբյեկտիվության դիտանկյունից և Իրանի այժմեական շահերից։

Իրանն իրականում ունի հնարավորություն խոցելու, ունի համապատասխան միջոցներ և ենթակառուցվածք, բայց արդյո՞ք Իրանին պետք էր լուրջ ավերածություններ առաջացնել, որոնք անխուսափելի կդարձնեն ռեգիոնալ մեծ ու երկարատև պատերազմը։

Չմոռանանք, որ թեպետ Իրանը բոլոր առումներով իսրայելական տեխնոլոգիաներին հակադրելու միջոցներ ունի, բայց միջուկային մարտագլխիկներին հակադրելու միջոց, գոնե հրապարակային տեղեկության համաձայն, չունի։ Նշանակում է, որ ամեն ինչ կանի, որպեսզի մեծ ռեգիոնալ պատերազմից խուսափի։

Իսկ սա, իմ կարծիքով, ավելի շատ քարոզչական օպերացիա էր, որի հավանական արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում, եթե, իհարկե, Իսրայելը չորոշի խառնել բոլոր տեսակի խաղաքարտերը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4905

Մեկնաբանություններ