Աստծո անունը տալիս եք, երբ տեսնում եք վտանգը, իսկ մինչ այդ մեղքերի մեջ էիք ապրում:
Աստծո անունը տալիս եք, սակայն Աստծո օրենքներով չեք ուզում ապրել:
Աստծո անունը տալիս եք, սակայն հեռացել եք Աստծու եկեղեցուց և գնում եք այնտեղ միայն մոմ վառելու լավագույն դեպքում:
Աստծո անունը տալիս եք, սակայն խաբում եք ձեր մերձավորին, կամ հանրությանը, երբ ձեզ պետք է լինում:
Աստծո անունն եք տալիս, սակայն ապրում եք պղծության մեջ-ստրիպտիզ ակումբներով ու պոռնկատներով, տրանսգենդերներով ու նրանց իրավունքները ազգի ներսում ամրագրելով, Լանզարոտենի կոնվենցիա ընդունելով:
Աստծո անունն եք տալիս ու տեսնում բացահայտ դավաճանությունը, սակայն հավատում անաստվածներին և այն թատերական բեմականացմանը, այն որոգայթին, որ լարել է չարը:
Աստծո անունն եք տալիս, սակայն չեք ճանաչում Նրա Որդուն, որ մեկ է Էությամբ Հոր հետ, որ ծնվեց, ապրեց, քարոզեց ու բազում հրաշքներ գործեց, չարչարվեց, խաչվեց, հարություն առավ ու ապացուցեց, ցույց տվեց Փրկության ճանապարհը:
Տերը հիմնադրելով Քրիստոսի Եկեղեցին Հայ Ազգին դարձի բերեց ու դարձրեց չարամերժ, չարահաղթ և ամրագրեց այն Հայկյան և Մամիկոնյան ՈՒխտերով:
Աստված Հայ Ազգին տվել է Սուրբ Եկեղեցի և Սուրբ ՈՒխտերը որպեսզի հզորանա Ազգն ու Բանակը միացնելով երկնային զորությունները և Աստծո օրհնությունը:
Հայ ժողովուրդը պետք է ապաշխարհի Աստծո ու Աշխարհի առջև և չեղարկի, արգելի պղծությունը, անբարոյականության քարոզն ու գործունեությունը, այն համատարած այլասերվածությունը, որ դարձել է իրականություն Հայաստանում:
Հայ ազգը կրկին պիտի դարձի գա անկախ նրանից, թե ով է վարչապետը և երբ են ընտրությունները:
Այս օրհասկան պահին հայը պետք է անի իր ընտրությունը և մերժելով չարին ու նրա կամակատարներին նա պետք է պաշտպանի Հայ Դատը և կառուցի Քրիստոնյա Հայաստանը, որտեղ երբեք չի լինի դավաճանություն և անարդարություն, այն ողբն ու որոգայթը, որի մեջ է այսօր Ազգը ու Պետականությունը:
Արսեն ԲԱԼՈՒՆՑ