Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Թեժ դիտարկումներ

Թեժ դիտարկումներ
01.02.2024 | 11:47

Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ չարիքը նախ և առաջ հունցվում է այստեղ՝ Երևանում, իշխանությունը զավթած ոհմակի ձեռամբ:

Բազում փաստերից ու նշաններից դատելով կարելի Է արձանագրել, որ հայ ներկա կառավարիչների վերնախումբը շատ ավելի հակահայ է, քան թշնամի երկրները և այլ հայաստանադեմ միավորումներ: Այս պնդումը կարող է անհավատալի թվալ, բայց մենք վերջին 3-4 տարիներին այնքան անհավատալի բաների ականատեսը եղանք:

Որևէ մեկը հավատու՞մ էր, որ 2018-ից ի վեր այս օտարաշունչ ու արկածախնդիր իշխանավորները պատրաստվում են Արցախը հանձնել թշնամուն: Հիմա քանի՞ հոգի են հավատում, որ նրանք նույն ջանադրությամբ ու հետևողականությամբ նախապատրաստում են Հայաստանի հանձնումը թշնամու տիրապետությանը:

Հայաստանում բնակչության կեսից ավելին հոգեբանորեն կախված է իշխանությունից՝ ինքնապահպանման կոչված անցյալի իներցիայով: Իշխանությունը դեռևս հասարակական տրամադրությունների ու վերաբերմունքի գլխավոր գեներացնողն է: Հազարավոր մարդիկ ակամա կրկնում են իշխանության վարքագիծը:

Այսօր, օրինակ, արցախամերժ արշավ է կառավարվում վերևից, և նրանք ընկնում են այդ տղմուտ հոսքի մեջ: Վաղը կլինի նոր իշխանություն՝ արցախասեր ու հայկական բնատուր ոգով, և հասարակության զգալի մասը կտրվի այդ հոսանքին:

Հայաստանում իշխանափոխությունը չի կարելի դիտարկել որպես քաղաքական հերթական գործընթաց, այն կենսական նշանակության խնդիր է և անմիջականորեն առնչվում է յուրաքանչյուր հայ մարդու: ՈՒստի շատ հրատապ է նոր իշխանության ձևավորումը՝ բացառապես միասնական հայրենիքի ու ազգի գաղափարական հենքի վրա:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1430

Մեկնաբանություններ