Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Երկաթուղու թանկ սակագների պատճառով շատերը չեն օգտվում դրանից

Երկաթուղու թանկ սակագների պատճառով շատերը չեն օգտվում դրանից
30.12.2023 | 08:34

Հայաստանի երկաթուղային մուտք հանդիսացող «Այրում» կայարանի հետ սերտ առնչվող Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի Այրում քաղաքի բնակիչներից տեղեկացա, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով շատ գործարարներ, բնակիչներ չեն օգտվում երկաթուղուց։ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի, Լոռու մարզի բնակիչները, ովքեր բնակվում են երկաթուղային կայարաններին մոտ բնակավայրերում, Վրաստան մեկնելու համար հիմնականում օգտվում են ավտոտրանսպորտից։ Վրաստան առևտուր անելու մեկնելու համար Տավուշի և Լոռու մարզերի բնակիչները երկաթուղու բարձր սակագների պատճառով գերադասում են 4 հոգով մի ավտոմեքենա վարձել ու դրանով , ոչ թե երկաթուղով, Վրաստան հասնել։ Սադախլոյի երկաթուղային կայարանում «Դյութի ֆրի» ծառայություն չի գործում, այդ ծառայությունն առկա է Սադախլոյի ավտոմոբիլային, մաքսային անցակետում։ Սադախլոյի երկաթուղային կայարանում մաքսային և անձնագրային զննումը երկար, շուրջ մեկ ժամ է տևում, որն էլ երկաթուղին ոչ գրավիչ է դարձնում։ Ռուսաստանից տրանսպորտային միջոցների, այլ գույքի երկաթուղով Հայաստան ներկրելու վճարը թանկ է, այդ պատճառով Հայաստանի բնակիչները գերադասում են դրանք տեղափոխել բեռնատարներով, ոչ թե՝ երկաթուղով։ Հարավկովկասյան երկաթուղու ծառայությունների սակագները բարձր են, քանզի երկաթուղու տնօրինությունն օգտվում է տրասպորտի այդ ոլորտում ունեցած մենաշնորհից։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4778

Մեկնաբանություններ