Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ընդդեմ «օլիգարխ» մսավաճառների

Ընդդեմ «օլիգարխ» մսավաճառների
23.12.2023 | 12:35

Մսավաճառների վրա դրված պահանջներն ինչ-որ տեղ անտրամաբանական են: Երեկ սննդի անվտանգության աշխատակիցների ստուգայցն եմ դիտում Հ1-ով. տեսուչը մսավաճառի վրա ակտ է գրում, որովհետև մսի վրա կնիք չկա: Նա էլ բացատրում է, որ այս մի բուդը կիսել և վաճառել է, և կնիքը մնացել է այն մյուս հատվածւ վրա: Տեսուչն էլ պատասխանում է, որ այդ դեպքում այլ «գործընթաց» պետք է սկսել: Լավ է, որ մսվաճառները դեռ դիմանում են: Իմ մտքով էլ անցավ, որ շատ լավ կլինի, հանուն մեր բնակչության առողջության, օրինակ, կնքել բոլոր վարունգներն ու պոմիդորները՝ հատ-հատ: Չէ՞ որ մի կնքված վարունգը կարող է ստուգված լինել, իսկ չկնքվածը՝ թունավոր: Եվ այսպես շարունակել, մինչև որ կստեղծենք հարյուր-հազարանոց կերած-խմած, փամփլիկ ձեռքերով սննդի անվտանգության տեսուչների զորք՝ ընդդեմ տանջված-չարչարված, առավոտից երեկո ոտքի վրա, ցրտին ու շոգին տառապող «օլիգարխ» մսավաճառների:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ