Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Միջա՞նցք. ու՛մ համար

Միջա՞նցք. ու՛մ համար
19.10.2023 | 10:09

Հիշողության կորուստ չունեցողները անկասկած կհիշեն, որ իլխամ անասունը Հայաստանի տարածքով միջանցք ստանալու խոսակցության հիմքում դնում էր այն պնդումը, որ եթե Հայաստանի հանրապետությունը Արցախի հետ ստացել է միջանցք Ադրբեջանի տարածքում, ապա հավասարության սկզբունքով պետք է գործարկվի նմանատիպ միջանցք Ադրբեջանի և Նախիջեւանի համար հայկական տարածքի վրայով։

Նման հավասարության համար կողմերը քննարկել էին նաև դրա օպերացիոն կառավարչի հարցը` հիմնականում նկատի ունենալով ՌԴ սահմանապահ զորքերին։

Ինչ-որ իմաստով կարելի էր դա քննարկել, եթե դա հնարավորություն կտար պահպանելու ՀՀ և Արցախի միջև անվտանգ հաղորդակցությունը և խաղաղության հիմք հանդիսանար։

Բայց հիմա այլ իրավիճակ է:

Չկա Արցախը, չկան Արցախում ապրողների անվտանգության հարցեր, չկա Լաչինի միջանցք։

Ելնելով այս ամենից, ՀՀ կառավարող պատուհասին պետք է առաջադրել հետևյալ հարցերը։

1. Ստրասբուրգում ելույթի ժամանակ ինչու՞ ես խոստանում երկաթուղային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև:

2. Եթե չկա Արցախի Հանրապետությունը, ինչու՞ ես ադրբեջանցիների առջև բացում ՀՀ բոլոր ճանապարհները: Հիշեցնում եմ, որ ՀՀ պետհամարանիշներով ցանկացած ավտոմեքենա Ադրբեջանում անկասկած կանգնեցվելու է, ուղեւորները ձերբակալվելու են։ Սա խաղաղության մուրում էլ չէ, սա իլխամի հերթական ցանկության բավարարումն է օրական ռեժիմով։

Չե՞ք հավատում, իզուր։

Այսօր իլխամը սուլթանատի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ յուրահատուկ կերպով ռեխը ծամածռելով, հայտարարել է, որ շուտով ադրբեջանցիները տանկերի փոխարեն մարդատար ավտոմեքենաներով են գնալու Սյունիք։ Սիրելի մտածող մարդիկ, վստահ եմ բոլորդ գիտակցել եք, թե ինչ է պատրաստվում մեր երկրի գլխին։

ՀՀ կառավարությունից պահանջում ենք ներկայացնել բացատրություն, թէ Լաչինի միջանցքի վերացմանը ի պատասխան ինչու՞ է իշխանության կողմից միջանցք խոստացվում, նվիրվում Ադրբեջանին:

Ի միջի աայլոց աշխարհում իրար հետ հակամարտող կողմերը մեծ մասամբ գնացել են անջատող պատի շինարարության տարբերակին։ Նմանօրինակ անջատող պատեր եղել են Գերմանիայում, Մեքսիկայում, Իսրայելում։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4622

Մեկնաբանություններ