Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Երազանք վաճառողը

Երազանք վաճառողը
27.08.2023 | 22:19

Մի ուրվական շրջում էր

Արցախի փողոցում ու բղավում.

-Երազա՜նք եմ վաճառում,

երազա՜նք եմ վաճառում:

Երբ մարդիկ մոտենում էին,

նա գրպանից մի դեղին թուղթ էր հանում՝

կապույտ տառերով գրությամբ՝

Ազատ Արցախը ողջունում է ձեզ:

Մարդիկ ակամա կարմրում էին

և հայտնվում անհայտ տարածքներում,

երազում այն փողոցը,որտեղից անհետացել էին,

որտեղ ուրվականը շրջում ու բղավում էր.

-Երազա՜նք եմ վաճառում,

երազա՜նք եմ վաճառում:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 2636

Մեկնաբանություններ

հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am