Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Թույլ չտալ, որ երեխային ուտեն, փրկել ամբողջ տունը

Թույլ չտալ, որ երեխային ուտեն, փրկել ամբողջ տունը
24.07.2023 | 20:49

Գողերը մտել են տուն և պատանդ վերցրել ընտանիքի փոքրիկին: Պահանջում են տունը՝ այլապես սպառնալով ուտել երեխային: Չեն թաքցնում, որ հետո անցնելու են մյուսներին:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տունը և ընտանիքի մյուս անդամներին փրկելու համար պետք է տան փոքր երեխային հանձնել գողերին, թույլ տալ, որ ուտեն նրան: «Այլ ճար չկա»,- ասում է նա:

Փաշինյանը նաև ավելացնում է, որ փոքրին հանձնելուց հետո երաշխիք չկա, որ գողերը կհանգստանան ու ամբողջ տունը չեն վերցնի, տնեցիներին սրի չեն քաշի: Բայց ամեն դեպքում, ասում է նա, պետք է տան փոքր երեխային հանձնենք գողերին՝ «միջազգային մեխանիզմների ներքո»:

Հարցի բարոյական կողմը մի կողմ թողած՝ նկատենք, որ այդ քաղաքականությունը հանցավոր է և ապահովում է 100-տոկոսանոց ոչնչացում ամբողջ տան և ընտանիքի բոլոր անդամների համար: Ուստի, տան փոքրի համար պայքարը նույնն է, ինչ ամբողջ տան համար պայքարելը: Եթե Նիկոլը չի կարողանում, ապա դա չի նշանակում, որ պայքարել ու տունը փրկել հնարավոր չէ: Հնարավո՛ր է: Ես համոզված եմ, որ հնարավոր է:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ