Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Երկու պատուհասն էլ նույն ծրագրի գլխավոր դերակատարներն են

Երկու պատուհասն էլ նույն ծրագրի գլխավոր դերակատարներն են
18.07.2023 | 22:48

Ինչո՞վ է տարբերվում Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ազգակործանից:

Երկու պատուհասն էլ նույն ծրագրի գլխավոր դերակատարներն են, սինխրոն աշխատում են: Անձնական բարեկեցության համար համաձայնել են պետական դավաճանություն գործել:

Հիմա, երբ ծրագրի ավարտն այնքան մոտ է, ակնկալում ե՞ք, որ նրանցից որևէ մեկի մոտ կարող է պայքար, պետական մտածելակերպ, հայրենասիրություն, ազգային շահի գիտակցում արթնանալ: Որպեսզի այդպիսի բան տեղի ունենա, անձը պետք է նման արժեքների կրող լինի: Պետական դավաճանությանը համաձայնածը չի կարող կեսից մտափոխվել: «Դահճից գթասրտություն չեն ակնկալում»:

Այնպես որ, ամեն բան օրինաչափ է: Նրանք, իրենց հակահայ խմբակներով, գերմոտիվացված-ճշտորեն կատարում են իրենց ծրագիրը: Իսկ մենք, նույնիսկ այս օրհասական պահին, երբ բոլոր խաղաքարտերն արդեն բաց են, դիմակները՝ պատռված, թշնամին՝ տանը, չենք կարողանում համախմբվել և միասնական պայքար մղել Արցախի և Հայաստանի համար: Առայսօր մեղադրում ենք բոլոր արտաքին ուժերին (ի դեպ, ըստ ճաշակի՝ առանց որևէ ռացիոնալության), բայց ոչ երբեք՝ մեզ, որ մինչև հիմա և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում իշխում են հայտնի երկու այլանդակները:

Հ.Գ. Չեք կարող պատմական երկրորդ օրինակ գտնել, երբ պատերազմի ժամանակ՝ աղետից «հինգ պակաս», որևէ երկրի իշխանություն նման վարքագիծ դրսևորեր (խրախճանքային՝քաթար-միկոնոս-դիսնեյլենդյան), իսկ հանրության լայն շերտերն էլ աջակցեին:

Նույնիսկ կործանվելուց ենք յուրահատուկ:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ