Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Քննիչ հանձնաժողով-2

Քննիչ հանձնաժողով-2
28.06.2023 | 21:53

Երեկ գրել էի քննիչ հանձնաժողովում տիրող ընկերական, անբռնազբոս միջավայրի մասին, որտեղ քննվող անձին մեծահոգաբար, մեղրածոր օժանդակությամբ, աղանդավորականի վստահությամբ հարցեր էին նվիրվում և պատասխանները միանգամից ընդունվում էին չթաքցվող վստահությամբ, կատարած գործը ավարտողի ուրախությամբ։

Բայց կա մի հարց, որը չտալ չենք կարող։

Իսկ ովքե՞ր են դատավորները:

Ովքե՞ր են մարդիկ, որոնց երջանկություն էր բաժին ընկել մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստին, որտեղ բացահայտվում էր «հարիֆի ջեբը բան գցելու» տխուր իրողությունը։

Այսօր կզրուցենք երկու հարց տվող և հուզիչ նազանքով կրուտիտ լսողների մասին։

1. Դավիթ Սանասարյան։

ՈՒրեմն այս անձնավորության հետ փոխկապակցված անձանց վրա այս պահին կա հարուցված քրեական գործ, որտեղ կան կոռուպցիոն բնույթի բացահայտումներ, մասնավորապես նրա աշխատակիցները փորձել էին հեռավոր 2018-19 թվերին հիվանդանոցներին կատարվող մատակարարումների և դրանց տենդերների մեջ անձնական ուղղորդումներ կատարել։

Վերոհիշյալ քրեական գործի հարուցման փաստը հիմք դարձավ, որ Դավիթ Սանասարյան մեծ, անկաշառ, բյուրեղյա, անբասիր թավշե հեղափոխականը հեռացվի պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից։

Հիշատակված անձը, փաստորեն իր հանցանքի վերաբերյալ ՀՀ դատարանի վճռին սպասելու փոխարեն, իր ազատ ժամանակն օգտագործում է, որպեսզի հայտնվի ԱԺ քննիչ հանձնաժողովում և գաղտնի կամ փակ ռեժիմով պատասխաններ ստանա քննիչ հանձնաժողովում վկայություններ բաժանող անձից, որի կինը պատերազմի օրերին «քաղաքավարական այց» էր կատարել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական բունկեր։

2. Քրիստինե Պողոսյան։

Այս գեղեցկադեմ կինը հայտնի է նրանով, որ 2018 թվականին ՀՀ վարչապետ դարձող անձին հայտարարեց, որ իրեն այնքան է վստահելի այդ անձը, որ իրեն ոչինչ պետք չէ իմանալ վերջինիս, որպես երկրի ղեկավարի, ծրագրի մասին և եթե վարչապետը A4 ֆորմատի մաքուր, դատարկ թղթով գար ԱԺ, ինքը միևնույն է կողմ էր քվեարկելու իր սրտի վարչապետի թեկնածությանը։

Քննիչ հանձնաժողովի մնացյալ մասնակիցների մասին չեմ էլ ցանկանում որևէ բան գրել, ազատ ժամանակի սակավության պատճառով։

Բայց կա մի շատ կարևոր հարց։

Դա հարևան սուլթանատի համապատասխան վերլուծական կենտրոններին քննարկման, վերլուծության, հետահայաց դիտարկումների համար ահռելի փաստական նյութի տրամադրումն է և փաստերի վերաբերյալ հայկական կողմի ձևակերպումները և սխալների, դրանց պատճառների սուբյեկտիվ պրոեկցիան։

Կարծում եմ, որ առաջին աղբյուրից, ներհայաստանյան ռազմաքաղաքական անցուդարձի հրապարակային ներկայացումը ոչինչ չտվեց մեր հանրությանը, և է՛լ ավելի թանձրացրեց հանրության մեջ անվստահությունը, պառակտումը։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Երկրի իշխանություններն իրենց գործելաոճով, ընդունակություններով, հմտություններով չեն համապատասխանում բարձրագույն պաշտոնների ֆունկցիոնալ պահանջներին և դրանով են պայմանավորված չդադարող պարտությունները, զիջումները, ուրացումները։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4158

Մեկնաբանություններ