Ներկա պահին տեղի է ունենում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրոհայինների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Ի դեպ, խոսքը ծայրահեղականորեն տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադականության գաղափարախոսություն են դավանում: Այդ ամենը չի կարող լուրջ մտահոգություն չառաջացնել մեզ մոտ, քանի որ իրավիճակի նման հեռանկարով զարգացումը հղի է նոր ահաբեկչական անկլավի ստեղծման վտանգով՝ այս անգամ արդեն Անդրկովկասում: Հիշեցնեմ, որ Ռուսաստանն այս մասին բացեիբաց հայտարարել է համապատասխան տեղեկությունների տիրապետելուն պես:
Մարիա ԶԱԽԱՐՈՎԱ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ