ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի նվիրատվությունը

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի նվիրատվությունը
25.10.2020 | 17:35

Արցախին աջակցություն ցուցաբերելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում եղել է 1260860 դոլարի նվիրատվության խոստում: Հեռուստամարաթոն-դրամահավաքն անցկացվել է «Արցախն ուժեղ է» խորագրով: Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանն իր երախտիքի խոսքն ասաց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան դրամահավաքին: Նա ընդգծեց, որ շատ կարևոր է Արցախի աջակցության համար ակտիվ մասնակցությունն ու օգնության ձեռք մեկնելը: Ավստրալիայի դրամահավաքը գալիս է գումարվելու ավելի վաղ համայնքի հանգանակած 1.4 միլիոն դոլարին: Հանգանակությունը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի համար անցկացվող «Մենք ենք մեր սահմանները» խորագրով դրամահավաքին: #Artsakhstrong խորագրով դրամահավաքն սկսվել է գիշերը և տևել 8 ժամ։

Դիտվել է՝ 2602

Մեկնաբանություններ