ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ստրասբուրգում հայերն իրենց բողոքի ձայնը բարձրացրին ՄԻԵԴ-ի դիմաց

Ստրասբուրգում հայերն իրենց բողոքի ձայնը բարձրացրին ՄԻԵԴ-ի դիմաց
23.10.2020 | 22:05

Հայերը բողոքի ակցիա են անում Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի առջև՝ պահանջելով ճանաչել Արցախը և համարժեք գնահատական տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային:

«Ինչու է Եվրոպան կուրացել, փակել ականջները, կարծես թե իրենց աչքերը չեն տեսնում, իրենց ականջները չեն լսում, կարծես ամեն ինչ գիտեն, բայց ոչինչ չեն ուզում ասել, ուղղակի պետք է հասկանան, որ եթե սա չկանգնի, այդ նույն խնդիրը, արյունահեղությունը լինելու է նաև այստեղ: Մենք ընդամենը պահանջում ենք, որ ճանաչվի Արցախի անկախությունը, պահանջում ենք, որ պատերազմը կանգնի, պահանջում ենք ապրել խաղաղ երջանիկ Արցախում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Արցախ», «Հայաստան, սփյուռք, Արցախ» «Stop terrorism»:

«Մենք սրբի պես ենք մեր զինվորին պահել ու պահում, նրանց արյունը թանկ է բոլորիս համար»,-նշում էին նրանք: Ակցիայի մասնակիցներից մեկն էլ կոչ արեց չգնել թուրքական ապրանքներ: «Ինչքան թուրքական ապրանք կա՝ ասում ենք ոչ, թուրքական խանութներից առևտուր չենք անում»,-ասաց նա: Եվրոդատարանից աշխատակից մոտեցավ ակցիայի մասնակիցներին, ում փոխանցեցին իրենց պահանջները և նամակները:

Դիտվել է՝ 2528

Մեկնաբանություններ