«Ժողովրդական կառավարության» հակաազգային քայլերը
10.12.2019 | 01:52
Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, «ժողովրդական կառավարության» ադրբեջանամետության համոզիչ ու բացահայտ ապացույց ստացավ։ Ընդ որում, Հայաստանի կառավարությունն իր հակաազգային գործողությունների մեջ ներգրավեց նաև Արցախի ղեկավարությանը։ Մերկապարանոց չլինելու համար ներկայացնենք Արցախի ԱԳՆ-ի վերջին պաշտոնական հայտարարությունը։
«Նոյեմբերի 17-21-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ կայացան Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի լրագրողների փոխադարձ այցելություններ։ Նոյեմբերի 20-21-ին Արցախ այցի շրջանակում ադրբեջանցի լրագրողներն այցելեցին Գանձասարի վանական համալիր, Շուշի քաղաք, եղան «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում, երկրաբանության և կերպարվեստի պետական թանգարաններում, ծանոթացան քաղաքի տեսարժան վայրերին։ Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում լրագրողներն այցելեցին «Ղարաբաղկարպետ» գորգագործական ֆաբրիկա, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, պահածոների արտադրության «Արցախբիո» ձեռնարկություն, ինչպես նաև հանդիպեցին Արցախի քաղաքացիական հանրության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Կողմերի միջև համաձայնեցված տվյալ նախաձեռնությունն անհրաժեշտ է դիտարկել որպես փորձնական քայլ վստահությունն ամրապնդելու միջոցառումների իրականացման շրջանակում խաղաղ գործընթացն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։ Վերջին 20 տարում արցախյան կողմը բազմիցս հանդես է եկել վստահությունն ամրապնդելու միջոցառումների, այդ թվում՝ լրագրողների փոխայցերի իրականացման առաջարկներով»,- ասվում է Արցախի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։
Հասկանալի է, որ պաշտոնական Երևանն ստիպել է ԼՂՀ-ի ղեկավարությանը, ոլորել է Ստեփանակերտի ձեռքերը. և ահա մենք վկա ենք դարձել բոլոր նրանց հիշատակը բացահայտորեն ծաղրի ենթարկելուն, ովքեր զոհվել են ցեղասպան Ադրբեջանից Արցախի հայերին պաշտպանելիս։ Ահա դավաճանների խումբը, վերադառնալով հարևան երկրից, հատուցում է ազգին դավաճանելու «հոնորարը». վայ, մենք այնտեղ հայերի նկատմամբ թշնամություն չտեսանք։ Եվ դա՝ այն տարածքի մասին, որտեղ հենց այնպես կարող են ձերբակալել Ռուսաստանի, Իրանի կամ էլ որևէ այլ երկրի հայ քաղաքացուն։ Միայն 2016-ին բանտ նետված Մարատ Գալստյան-ՈՒելդանովի պատմությունը պերճախոս կերպով վկայում է դա։ Մի՞թե այդ մերժյալների կարծիքով, որոնք համաձայնել են մասնակցելու Փաշինյանի կազմակերպած քաղաքական ներկայացմանը, Ադրբեջանում «հայերի հանդեպ բացասական վերաբերմունքը» միայն այն է, որ անձամբ իրենց հենց ինքնաթիռից տանում են ուղիղ բանտ կամ էլ հենց կառափնարան։
Իսկ ահա Իլհամ Ալիևը, կորցնելով լկտիության ամեն սահման, հրապարակայնորեն հայտարարում է, թե իբր Սումգայիթում «հայերն են իրենք իրենց սպանել», իսկ Երևանի կողմից հետևում է ԱԳՆ-ի անիմաստ «մեկնաբանությունը»։ Եվ փոխանակ կոշտ պատասխաններ տան թուրքերին, փոխանակ հրաժարվեն «լրագրողներ փոխանակելու» ֆարսին մասնակցելուց ¥գոնե այնքան ժամանակ, մինչև Բաքվի ԶԼՄ-ները դադարեցնեն պատմությունը կեղծելու արշավը և հակահայկական հիստերիան¤, ուշադրությունը սևեռում են ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններից մեկին, ըստ որի, բոլոր ժամանակավորապես տեղափոխված անձինք պետք է իրավունք ունենան վերադառնալու Արցախ։ Մեր երկրի արևմտամետ քաղաքացիներն այդպես էլ չեն բուժվել ռուսատյացությունից։ Նրանք այդպես էլ չեն լսել, որ Զախարովայի հայտարարության մեջ ասված է բոլոր ժամանակավորապես տեղափոխված անձանց վերադարձի մասին, ոչ թե միայն թուրքերի։ Պարզվում է, որ Մոսկվան Հայաստանի «ժողովրդական կառավարությունից» ավելի լավ գիտի, որ պատերազմի պատճառով տասնյակ հազարավոր արցախցի հայեր տեղահանվել են կամ փախել իրենց մշտական ապրելավայրերից։ Իսկ Երևանը թուրքերի հետ գորովալից այն խաղն է խաղում, որը կոչվում է «խաղաղ գործընթացն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով վստահությունն ամրապնդելու միջոցառումների իրականացում»։
ՈՒստի նրանց, ովքեր չեն նկատել կամ ունեցել են Փաշինյանի հրամանը, որ «չնկատեն» «Ադրբեջանում հայերի հանդեպ բացասական վերաբերմունքը», հիշեցնեմ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը հայերի նկատմամբ խտրական քաղաքականություն է վարում։ Մոսկվան հույս ունի, որ Բաքուն կհրաժարվի Ռուսաստանի քաղաքացիների, մասնավորապես՝ հայազգի, նկատմամբ ազգային հատկանիշով խտրական քաղաքականությունից, 2017 թ. հայտարարել է նույն Զախարովան։ Նա ուշադրություն է դարձրել ադրբեջանական իշխանությունների կողմից «ՌԴ քաղաքացիների նկատմամբ ազգային հատկանիշով խտրական քաղաքականության» բազմաթիվ դրսևորումների մասին մեծաքանակ հրապարակումներին, այդ թվում՝ սոցցանցում։ «Եթե նայենք վիճակագրությանը, ապա անցյալ տարի մեզ հայտնի է դարձել ազգային հատկանիշով Ռուսաստանի քաղաքացիների մուտքն Ադրբեջան մերժելու առնվազն 16 դեպք,- ասել է նա։- Ընդ որում, Ռուսաստանի քաղաքացիները ժամերով պահվել են օդանավակայանում, այնուհետև բռնությամբ արտաքսվել են երկրից առանց պաշտոնական պատճառներ նշելու»։ Այսպիսով, «Ադրբեջանում հայերի հանդեպ բացասական վերաբերմունքի» 16 դեպք հայտնի է միայն 2016-ին, բայց դա «չգիտեն», «չեն հիշում», «չեն տեսնում» Հայաստանի «ժողովրդական վարչապետի» կողմից Բաքու ուղարկված մերժյալները։ Կու՞յր են, թե՞ հիշողությունն են կորցրել։
Զախարովան շարունակում է. «Ցավոք, նման դեպքերն արդեն սովորություն են դառնում, վատ և սխալ սովորություն։ Նշված փաստերը, մեր կարծիքով, ՌԴ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում են, հակասում են բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին ռուս-ադրբեջանական պայմանագրի, քաղաքացիների անվիզա այցերի մասին միջկառավարական համաձայնագրի և Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև բարեկամության ու ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ոգուն և տառին»։ Ըստ նրա, ռուսական կողմը «բազմիցս ադրբեջանական կողմի ուշադրությունն է հրավիրել ստեղծված դրության անընդունելիության վրա, պահանջել է դադարեցնել ձերբակալման ու արտաքսման գործելաոճը, որովհետև այն անհամատեղելի է երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետ... Մենք ադրբեջանական ղեկավարության հետ շփումների ընթացքում հավաստիացումներ ենք ստացել, որ իրավիճակը կկարգավորվի»։ Նույն 2017 թ. հուլիսին ՌԴ ԱԳՆ-ն կրկին ստիպված է եղել համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանում հայերի հանդեպ բացասական վերաբերմունքին. «Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիներին սպառնում է կամայականության զոհ դառնալու վտանգը, նրանք իսկապես խտրականության են ենթարկվում ազգային հատկանիշով»։ Ըստ ԱԳՆ-ի տվյալների, այս տարվա սկզբից արգելվել է ՌԴ 25 քաղաքացու մուտքն Ադրբեջան։ «Որպես կանոն, նրանք ժամերով պահվել են Բաքվի օդանավակայանում ¥մի շարք դեպքերում՝ առանց ուտելիքի, ջրի և բժշկական օգնության, ընդ որում, մի քանի դեպքում խոսքը 4 տարեկան երեխայով կնոջ մասին է¤, այնուհետև բռնությամբ արտաքսվել են իրենց հաշվին։ Նման ծաղրուծանակի «հիմք» են հանդիսացել մեր քաղաքացիների հայկական ազգանունները, անունները կամ հայրանունները։ Սակայն դեպքեր են եղել նաև, երբ ռուսական ազգանուններով, անուններով և հայրանուններով անձանց հարցաքննել են «հայկական նախնիներ» հայտնաբերելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ դա վայրագություն է, էլ չասած, որ ուղղակիորեն խախտվում են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները։
Թրքասեր Փաշինյանի հրամանով Ադրբեջան գնացած Արցախի և Հայաստանի լրագրողներ, դուք չգիտեի՞ք, որ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրել է հայերի հանդեպ վայրագության համար։ Վերադառնանք ՌԴ ԱԳՆ-ի 2017-ի հուլիսի պաշտոնական հայտարարությանը։ Ռուսական կողմը բազմիցս, այդ թվում` Բաքվում ՌԴ դեսպանության և ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտագրերով, պահանջել է դադարեցնել այդ զայրացուցիչ գործելաոճը, կատարել հետաքննություն և պատշաճ գնահատական տալ Բաքվի միջազգային օդանավակայանի պաշտոնատար անձանց վարքին։ «Մենք նկատի ենք ունեցել նաև այն, որ Ադրբեջանը ներկայանում է որպես ազգային ու կրոնական հանդուրժողականության, բազմամշակութայնության նմուշ, իսկ վերջին շրջանում հռչակում է նաև ադրբեջանա-հայկական հասարակական երկխոսություն ստեղծելու մտադրություն։ Բայց մեր սպասումները չարդարացան։ Միջադեպերի քննություն չկատարվեց։ Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխան հայտագրում ասվում է, որ «անցանկալի անկարգությունները կանխելու համար Ադրբեջանն ստիպված մի շարք անձանց նկատմամբ կիրառում է համապատասխան կարգավորում»։ Այդ պատասանը համարում ենք անորոշ և անբավարար։ Այն, ցավոք, ցույց է տալիս, որ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիներն առաջվա պես ենթակա են կամայականության զոհ դառնալու սպառնալիքին։ Հասկանալի է, որ մենք եզրակացություններ կանենք ստեղծված իրավիճակից»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Հայերի նկատմամբ խտրականության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի ելույթների մասին իմ հիշեցումից հետո զգու՞մ են նրանք, ովքեր Բաքվում «հայերի հանդեպ բացասական վերաբերմունք չեն նկատել», որ Ադրբեջանը պաշտոնապես զգուշացրել է, որ ոչ միայն Հայաստանի և Արցախի բնակիչների, այլև ցանկացած հայի նկատմամբ այդ երկրում լիովին հնարավոր են «անցանկալի անկարգություններ», որոնք, իբր, Բաքվի իշխանությունները ձգտում են կանխել։ Էլի՞ չեն զգում։ Ի վերջո, հա՞յ են նրանք, որոնց Փաշինյանն ուղարկել է Բաքու։ Ամոթ ձեզ, դուք գործել եք խղճին հակառակ։ Ամոթ նրանց, ովքեր ուրիշի խաղ են խաղում` վտանգի ենթարկելով Արցախի և Հայաստանի հայերի կյանքը։ Նիկոլ Փաշինյանը, իբր «խաղաղության ու սիրո համար» պայքարող, սոված գայլերին է պարզում մատները։ Բայց ոչ թե իր, իր կնոջ կամ երեխաների մատները, այլ մեր, մեր երեխաների ու թոռների մատները։ Փաշինյանը չգիտի՞, որ երբ գայլին ես մեկնում մատդ, նա ջանում է ամբողջ ձեռքը կծելով պոկել։ Ի՞նչ է, Փաշինյան, ուզում ես փախչե՞լ, ինչպես փախար այն պարզամիտներից, որոնց լքեցիր 2008-ի մարտի 1-ին։ Ափսոս, որ ժողովրդի մեջ դեռ շատ են այն միամիտները, որոնք գերադասում են ոչինչ չհիշել քո հակումների մասին։
Բայց քեզ չեն թողնի, որ կրկին զոհաբերես շարքային քաղաքացիներին։ Թող Բաքվում ու նախկին ՀՀՇ-ի վերնախավում անգամ չերազեն այդ մասին։
Մենք ընդհանրապես` Հայաստանի քաղաքացիներս, ինչի՞ համար ենք հանդուրժում կեղծ հեղափոխականների «ժողովրդական կառավարության» խարդախամիտ արարքները։ Ի՞նչ է, ոչ ոք չի՞ տեսնում, թե ինչպես ոստիկանությանն ուղղեցին ուսանողների դեմ, որոնք պահանջում էին կրթության նախարարի հրաժարականը։ Նա իրեն թույլ էր տվել հայտարարել. «Հայաստանում այլևս չեն արգելելու համերգները սատանիզմի մեղադրանքով, ոչինչ չի արգելվելու մտացածին հիմքերով։ Արվեստը լինելու է ազատ, քանի որ անկախ պետության գրավականներից մեկն ազատ արվեստն է»։ Այդ պաշտոնյան, որին անձամբ Փաշինյանն է պահպանում, այնուհետև ամփոփել է, որ այդ թեմաներով սպեկուլյացիա անող մարդիկ ուզում են քաղաքական միավորներ վաստակել և «հետադիմության ջատագովներ են»։ Ահա այդպես, առաջադիմությունն ուրեմն այն է, որ «թույլատրվեն» սատանիզմի դրսևորումները։ ՈՒ քանի որ Փաշինյանն այդպիսի նախարարին պաշտպանում է ուսանողներից, այն նույն ուսանողներից, որոնք նրան հասցրել են իշխանական բուրգի գագաթը, ապա ի՞նչ ասես հենց վարչապետի մասին։ Նմանը միշտ նմանին է պաշտպանում։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ