Այսպես խոսեց...
20.09.2019 | 00:13
Լսեցի Էդմոն Մարուքյանի լայվը: Ամո՛թ: Եվ այդպես խոսում է մարդ, ում նույն նախկինները պուպուշ պահել-պահպանել են, տարբեր անձանց սենյակներում և օֆիսներում նա էր լինում և ո՛չ ես կամ ինձ պես նախկիններ: Նախկինների հետ սեղան էր նստում, ուտում-խմում, կենացներ էր ասում: Մեկին ներկա եմ եղել. Լոռու «Անուշ» ռեստորանում (վստահ եմ, հիշում ես), այն ժամանակ էլ սիրտս խառնեց: Եվ հիմա այս լայվը... Ինքդ մեկ առանձին վերցրած խմբակցություն չես կարողանում կարգին ղեկավարել և պահել, անհասկանալի է, ընդդիմությու՞ն ես, իշխանության մունետի՞կն ես, առհասարակ՝ որտե՞ղ ես:
Իբր ի՞նչ կլասիկ ինքնամոռացության մեջ ես, էդ ու՞մ ես ուզում բռնեն, որ չեն բռնում, էդ ի՞նչ վայրահաչոցների մասին ես խոսում, էդ ինչու՞ ես այդքան մոռանում անցյալդ։ Եթե մտածում ես` մոռանալով քաղաքական հասակդ բարձրանալու է, չարաչար սխալվում ես, իրականում դու ավելի նախկին ես, քան ես կամ էլի ինձ պես մի քանի մարդ: Եվ եթե քեզ թվում է Նիկոլ-2 պիտի դառնաս, դարձյալ սխալվում ես։
Տեսնու՞մ ես, օրինագծիդ մասին չեմ էլ խոսում, դրա մասին չէ իմ խոսքը, այլ քաղաքական գործչի որակների, քաղաքականության ապականման և առհասարակ՝ մարդու և մարդկայնության մասին...
Դու ես ինձ հիշեցրել. տարիներ առաջ՝ դպրոցական էիր, Անդրանիկ Զորավարի մասին շարադրություն էիր գրել, և ես լրագրող էի, գրեցի քո մասին թերթում, ինքդ քեզ հիմա միայն մեկ հարց տուր՝ Անդրանիկը քեզ հետ կգնա՞ր կռիվ...
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
Մեկնաբանություններ