ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ֆեյսբուքյան օգտատերերի մտահոգության հետքերով. աջակցություն՝ սոցիալապես անապահով երեք ընտանիքի

Ֆեյսբուքյան օգտատերերի մտահոգության հետքերով. աջակցություն՝ սոցիալապես անապահով երեք ընտանիքի
29.12.2015 | 19:46

Սոցիալապես անապահով երեք ընտանիքի ամանորյա անակնկալ էր սպասվում: Դեկտեմբերի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից այդ ընտանիքներին տրամադրվեց դրամական օգնություն և սնունդ: ՀԵՀ-ի աշխատակիցներն ու կամավորները նախ այցելեցին Էջմիածնի Ակնաշեն գյուղի Հովհաննիսյանների ընտանիքին: Չունենալով սեփական տանիք` նրանք ապրում են գյուղի հին մանկապարտեզում մի քանի այլ ընտանիքների հետ միասին: Տան մայրը` տիկին Անահիտը, ունի առողջական խնդիրներ: Այնուհետև հերթը Երևանում բնակվող անապահով ընտանիքինն էր: Տիկին Գայանեն և նրա 3 զավակները բնակվում են Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Տան որդին` Մարտիկը, հիվանդ է էպիլեպսիայով: Այս ընտանիքին ևս դրամական օգնություն և սնունդ տրամադրվեց, ինչի շնորհիվ կկարողանան հոգալ առօրյա հոգսերը: Երրորդ ընտանիքը բնակվում է Մասիվի հանրակացարանում: Ընտանիքի մայրը՝ տիկին Արմինեն, ունի երեք որդի. 2-ը դպրոցական են, իսկ երրորդը հաճախում է մանկապարտեզ: Ընտանիքն ունի երեխայի մանկապարտեզի վարձը վճարելու խնդիր, ինչը ևս հնարավոր կլինի հոգալ հիմնադրամի տրամադրած աջակցությամբ: Տեղեկացնենք, որ ՀԵՀ-ն անապահով այս ընտանիքներին աջակցում է սոցիալական ցանցերում ակտիվ օգտատետերի գրառումներին հետամուտ լինելով: Մասնավորապես նրանք գրառումներ էին կատարել ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջին՝ տեղեկացնելով, որ նշված ընտանիքներն ունեն աջակցության կարիք: Այս առիթով Կարեն Ավագյանը շեշտեց. «Հիմնադրամը տարվա ընթացքում իրականացնում է տարբեր ծրագրեր սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն կային այնպիսինները, որոնք դուրս էին մնացել մեր տեսադաշտից: Ուստի այդ ընտանիքների մասին մենք տեղեկացանք սոցցանցերի միջոցով, և նրանց ևս ընդգրկեցինք մեր ծրագրերում: Ժամանակ առ ժամանակ հիմնադրամն իրականացնում է սոցիալական ծրագրեր, որոնց թիրախը երիտասարդներն են, սակայն սոցիալական խոցելի խմբերում գտնվող ընտանիքները ևս այդ ծրագրերի առանցքում են»: Նշենք նաև, որ հիմնադրամը տարվա ընթացքում աջակցություն է ցուցաբերել նաև սահմանամերձ համայնքներում գտնվող սոցիալապես անապահով ընտանիքներին:

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ