ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վարդավառ միջազգային փառատոն-2015

Վարդավառ միջազգային փառատոն-2015
06.07.2015 | 12:09

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) հուլիսի 12-ին կազմակերպում է թվով երկրորդ «Վարդավառ միջազգային փառատոնը»: Լինելով կրթական, մշակութային միջոցառում՝ փառատոնն անց է կացվելու հայ ժողովրդի և համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում և Գառնիում:
«2014 թ.-ին առաջին անգամ կազմակերպելով «Վարդավառ միջազգային փառատոնը»՝ ԵԱԴ-ն առաջին քայլն արեց Վարդավառ տոնը միջազգային համատեքստում ներկայացնելու ուղղությամբ: Շուրջ 26 երկրից ավելի քան 150 օտարերկրացի երիտասարդ իր մասնակցությունը ցուցաբերեց և հնարավորություն ունեցավ փոքրիկ համարներով հանդես գալու փառատոնի շրջանակում, ինչպես նաև ծանոթանալու հայկական մշակույթին: Հաշվի առնելով նախորդ փորձը՝ այս տարի իրականացվելու են առավել լայնածավալ աշխատանքներ՝ զարկ տալու հայկական մշակույթի վերհանմանը, երիտասարդության շրջանում ազգային-հոգևոր արժեքների պահպանմանը, Հայաստանի կայուն աճն ապահովող զբոսաշրջության ոլորտի բարգավաճմանը և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը»,- նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Փառատոնի ծրագրում ընդգրկված է ինչպես Վարդավառի եկեղեցական ծիսակատարությունը, այնպես էլ ազգագրական երգի, պարի համույթի հոգեթով կատարումներ, ազգային ավանդական խաղեր, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները: Իսկ տարբեր հանրաճանաչ համույթների և դերասանների կողմից բեմադրված երաժշտական թատրոնը յուրովի է պատմելու և ողջ աշխարհին ներկայացնելու Վարդավառ տոնի էությունը:
Փառատոնի հայաստանյան և օտարերկրացի մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցելու նաև Վարդավառ տոնի ավանդական, բայց յուրօրինակ ջրոցի խաղին:
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, Կոտայքի մարզպետարանի, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի, «Adдыхай» շարժման, ԵՊՀ Մասս մեդիա գիտակրթական կենտրոնի աջակցությամբ, ինչպես նաև Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական կազմակերպության, Տերյան մշակութային կենտրոնի, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ, Վան երգի-պարի ազգագրական համույթի, Վահագն դհոլահարների անսամբլի, Նուռ պլյուս տուրիստական կազմակերպության մասնակցությամբ:

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ