ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հունաստանն ասաց՝ ոչ

Հունաստանն ասաց՝ ոչ
06.07.2015 | 10:58

Հունաստանում անցկացված հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 60,5 %-ը դեմ է քվեարկել վարկատուների պահանջներին, 39,41 %-ը՝ կողմ:
Երկրի ՆԳՆ-ի հաղորդմամբ, այսպիսի արդյունքներ են արձանագրվել ընտրատեղամասերի 26,29 %-ի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում:
Հունաստանի կառավարությունը քաղաքացիներին առաջարկել էր «այո» կամ «ոչ» ասել հարցին, արդյո՞ք հարկավոր է ընդունել այս տարվա հունիսի 25-ին Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած համաձայնագրի նախագիծը:

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ