ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Համբույրներ և ջրցան մեքենաներ, 3 ամուսնություն և վնասվածքների տարափ` Երևանում ցույցերը շարունակվում են

Համբույրներ և ջրցան մեքենաներ, 3 ամուսնություն և վնասվածքների տարափ` Երևանում ցույցերը շարունակվում են
02.07.2015 | 13:53

Համբույրներ և ջրցան մեքենաներ, երեք ամուսնություն և վնասվածքների տարափ. արդեն մոտ 2 շաբաթ Երևանում շարունակվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերը չեն դադարում՝ չնայած իշխանությունների կողմից զիջումներին, գրում է Մարիաննա Գրիգորյանը EurasiaNet.org-ի համար: Հոդվածը նաև վերահրատարակել է բրիտանական The Guardian-ը։
Հեղինակը հիշեցնում է, որ հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել ցույցերի ժամանակ, իսկ լրագրողների տեխնիկան ոչնչացվել է, անզեն քաղաքացիների վրա ջրցան մեքենայի կիրառումը դատապարտել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը:
Այս ընթացքում ցույցերը ստացել են ավելի ու ավելի ուրախ երանգ. երեք զույգ որոշել է ամուսնանալ հենց ցույցի վայրում։ Բողոքի հիմքում իշխանությունների և նրա բիզնես գործընկերների ավանդական հարաբերություններն են. այս դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, որը պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը, որն էլ սերտ կապեր ունի Կրեմլի հետ։ Ցուցարարներին զայրացրել են տեղեկությունները, որ, օրինակ, ընկերությունը 450 միլիոն դրամ է ծախսել շքեղ մեքենաների համար։ Որոշ մեկնաբաններ կարծում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկները չեն լուծում զայրույթի հիմքում ընկած խնդիրները: Ցույցերի ընթացքում չեն ձևավորվել այլընտրանքային ճանապարհներ, որոնք կարող են փոխարինել երկրում գոյություն ունեցող կոռուպցիոն համակարգը, և այդ այլընտրանքի բացակայությունը հուսադրող է Մոսկվայի համար, որը Երևանում զարգացող իրադարձություններին զգուշավորությամբ է մոտենում՝ փնտրելով ուկրաինական հեղափոխության կրկնվելու նշաններ, գրում է հեղինակը։ Որոշ անհատական պոռթկումներից բացի՝ ցուցարարները, սակայն, նշել են, որ նրանց թիրախը Ռուսաստանը չէ:
Վերջին օրերին Մոսկվայի կայացրած որոշումը՝ հայկական արդարադատությանը հանձնել Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, կարծես Կրեմլի դեմ զայրույթը թուլացնելու փորձ լինի: Ըստ ցուցարարների՝ այդ որոշումը ցույց է տալիս միայն, թե ինչ չափով է Մոսկվան հասկանում նրանց ուժը։

Դիտվել է՝ 1586

Մեկնաբանություններ