ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Բաղրամյան պողոտայում մնացած մարդիկ պահպանում են ակտուալությունը»

«Բաղրամյան պողոտայում մնացած մարդիկ պահպանում են ակտուալությունը»
30.06.2015 | 15:36

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Ազատության հրապարակում ներկայացրեց շարժման հետագա քայլերը: «Անցնում ենք պայքարի այլ հարթակ` չմոռանալով ու բաց չթողնելով փողոցային պայքարը: Ցանկացած վայրկյանի կարող ենք դուրս գալ, Բաղրամյան պողոտան փակել, յոթ օր, յոթ գիշեր մնալ,- նշեց Շուշանյանը` շարունակելով.- Բայց էնտեղ մնալն իր արդյունքը տվել է, շարունակում է տալ: Էնտեղ մնացած մարդիկ պահպանում են ակտուալությունը: Այս պահին իշխանությունները կես քայլ հետ են գնացել, կես քայլ: Ոչ թե մենք ենք մեկ քայլ առաջ գնացել, այլ իրենք կես քայլ հետ են գնացել»: Շուշանյանը շեշտեց, որ այս պահին քննարկում են ՀԷՑ-ի միջազգային աուդիտի կազմակերպմանն իրենց մասնակցության հարցը: «Կոչ ենք անում համախմբվել, ստեղծել անկախ խմբեր, որոնք վերլուծություն կանեն, կմշակեն տեքստ, որը կարող ենք մտցնել նրանց աչքը ցանկացած ատյանում` կառավարություն, ԱԺ, նախագահական` որն ամենակարևորն է, որովհետև այնտեղ են որոշումներ կայացնում և միակ մարդը, ով կարող է չեղյալ համարել այս ամենը, այնտեղ է: Բայց իրականում ինքն էլ այդքան իրավասություն չունի ինչ-որ հարցեր լուծելու»,- ասաց նա: Շուշանյանն ընդգծեց, որ մնալով փողոցում և շարունակելով պայքարը, իրենք միաժամանակ պատրաստ են մասնակցել քննարկումների, որպեսզի հարցն ավելի շուտ հասնի հաջող ավարտի:
«Միայն փողոցում պայքարը չի լինի: Եթե միայն փողոցով լինի, կմնանք փողոցում: Այն կտանի լճացման կամ բախման»,- ասեց Շուշանյանը` հավելելով, որ շարունակելու են պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, սակայն միայն խաղաղ կերպով: «Կոչ ենք անում համախմբված լինել և շարունակել պայքարը: Իսկ Բաղրամյան փողոցը կազմ-պատրաստ մեզ է սպասում, ամեն պահի կարող ենք վերադառնալ Բաղրամյան փողոց և այս անգամ բոլոր կողմերից փակել, այնպես, որ իրենք ելումուտ չունենան»:

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ