Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Ա՜խ այդ «վրաերթի ենթարկված» ոտքը

Ա՜խ այդ «վրաերթի  ենթարկված» ոտքը
19.06.2015 | 00:42

Մոսկովյան մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Երևան պիտի ժամաներ ՌԴ կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Գենադի Զյուգանովը` մասնակցելու ոչ անհայտ «Գրիբոյեդով» ակումբի հերթական քննարկմանը` «Կոմկուսի գաղափարախոսությունը մեր ժամանակներում» խիստ տարողունակ թեմայով: Գլխավոր բանախոսը, սակայն, ինչ-ինչ պատճառներով չի ժամանել, իսկ նրա փոխարեն նիստին ներկա են եղել ՌԴ կոմկուսի նախագահության անդամ, Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովն ու ՌԴ կոմկուսի կենտկոմի քարտուղար, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կազբեկ Տայսաևը:
Միանգամայն հասկանալի է, որ հայաստանյան կողմը պետք է ներկայացնեին առաջին հերթին հայ կոմունիստները, ուստի հրավիրյալների թվում են եղել ՀԿԿ-ն` Տաճատ Սարգսյանով հանդերձ, և Հայաստանի առաջադիմական կուսակցությունը` ի դեմս Վազգեն Սաֆարյանի ու Գեղամ Գալստյանի: Վերջին երկուսը մասնակցել են քննարկմանը, իսկ, այ, Տաճատ Սարգսյանը չի բարեհաճել իր ներկայությամբ առանձնակի հմայք հաղորդել նիստին և ժամանակակից աշխարհում կոմունիստական գաղափարախոսության առանձնահատկությունները բացահայտող սեփական դիտարկումները ներկաների դատին հանձնել:
Մենք փորձեցինք անձամբ ընկեր Սարգսյանից պարզել այս անհասկանալի անտարբերության պատճառը, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ: Անհասանելի էր: Մնում է ենթադրել, որ ոչ վաղ անցյալում 20-21 տարեկան տղաների կողմից «վրաերթի ենթարկված» ոտքն է նորից զգալ տվել իրեն, դե, ջերմությունն էլ, պարզ է, չէ՞, նման դեպքերում կտրուկ բարձրանալու վատ «խասիաթ» ունի: Չկարողացանք հենց իրենից ճշտել` իրո՞ք Կալաշնիկովն ու Տայսաևն անձամբ են եկել ՀԿԿ կենտկոմի գրասենյակ ու զայրացած հաշիվ պահանջել նրանից, ՎՏս, դու քանի՞ գլխանի ես, որ չես բարեհաճում պատվել մեր ներկայությունը «Գրիբոյեդով» ակումբում, բայց չեղած կուսակցությունդ պահելու համար փող պոկելու գործում «մոմ» ես:
Դե ի՞նչ, սպասենք այս նյութի արձագանքին: Գուցե հաջողվի՞, այնուամենայնիվ, մի հոդաբաշխ բացատրություն ստանալ շատ պարզ մի հարցի` հայկոմկուսի այսօրվա ղեկավարն ընդհանրապես պատկերացնո՞ւմ է` ինչ ասել են ժամանակակից աշխարհ և կոմունիստական գաղափարախոսություն:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ