ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպի և մոդել Սոֆյա Հելքվիսթի պսակադրությունը

Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպի և մոդել Սոֆյա Հելքվիսթի պսակադրությունը
14.06.2015 | 15:55

Ստոկհոլմի արքայական պալատում կայացավ Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպի և իրապատում շոուի նախկին աստղ, յոգայի ուսուցիչ և մոդել Սոֆյա Հելքվիսթի ամուսնության արարողությունը: 36-ամյա արքայազնը Շվեդիայի գահի երրորդ թագաժառանգն է ավագ քրոջից` արքայադուստր Վիկտորյայից և նրա եռամյա դուստր` Էսթելից հետո: Հազարավոր մարդիկ ներկա են գտնվել պսակադրության արարողությանը` իրենց բարեմաղթանքը հայտնելու նորաստեղծ արքայական ընտանիքին:

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ