Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Կադրեր Վալերի Պերմյակովի հարցաքննությունից (տեսանյութ)

Կադրեր Վալերի Պերմյակովի հարցաքննությունից (տեսանյութ)
22.01.2015 | 23:57

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը և կարևորելով հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում են, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում` դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։
Վ.Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի և թարգմանի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրվել է։
Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Կից ներկայացվում են կադրեր՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Վ.Պերմյակովի հարցաքննությունից։ (Կադրերում երևում են նաև փաստաբանը և թարգմանիչը, որոնց դեմքերը փակվել են՝ նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով)։


Տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեում քննվող գործով Վալերի Պերմյակովին առաջադրվել է մեղադրանք
Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ