ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շիրակում տեղի ունեցած վթարից զոհվածների ընտանիքներին դրամական օգնություն կտրամադրվի

Շիրակում տեղի ունեցած վթարից զոհվածների ընտանիքներին դրամական օգնություն կտրամադրվի
11.11.2014 | 16:01

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվածների հարազատներին: Նախագահը հանձնարարել է դրամական օգնություն տրամադրել զոհվածների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 1 միլիոն դրամի չափով: Դրամական օգնություն կստանան նաև վթարից տուժածների ընտանիքները:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին միմյանց են բախվել մարդատար «ԳԱԶԵԼ» միկրոավտոբուսն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը: Բախումից առաջացած հրդեհի հետևանքով 7 մարդ տեղում մահացել է, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Ձերբակալվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ. Վարդանյանը։

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ