ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հեծանվային նոր երթուղի

Հեծանվային նոր երթուղի
02.10.2014 | 18:00

«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության նախօրյակին մայրաքաղաքում կգործարկվի

հեծանվային նոր երթուղի: «Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ…» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 4-ին` ժամը 11-ին, Մատենադարանին հարակից տարածքից կգործարկվի մայրաքաղաքի առայժմ ամենաերկար հեծանվուղին: Երթուղին կձգվի Մատենադարանից մինչև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Հեծանվուղու բացման առիթով կազմակերպված հեծանվային մարաթոնին կմասնակցի շուրջ 400 հեծանվորդ: Երթի ավարտին՝ ժամը 13.00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա շոու ծրագիր, որին կմասնակցեն Մոսկվայից ժամանած պրոֆեսիոնալ հեծանվորդներ, որոնք հատուկ պատրաստված հարթակների վրա կներկայացնեն հնարքներ BMX հեծանիվներով:
Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը նշել է, որ մինչ այս Երևանում արդեն բացվել և գործում է հեծանվուղի, սակայն այս մեկն իր տեսակի մեջ առաջինն է, որ գրեթե ամբողջովին ձգվելու է փողոցների բանուկ հատվածներով: Երթուղու գործարկմամբ հեծանիվը մայրաքաղաքում ըստ էության դառնում է լիարժեք տրանսպորտային միջոց: Երթուղին սկսվում է Մաշտոցի պողոտայի Մատենադարանին հարակից տարածքից, այնուհետ անցնում Մաշտոցի, Սայաթ-Նովայի պողոտաներով, Տերյան, Պուշկինի, Աբովյան, Հանրապետության հրապարակ, Վ. Սարգսյան փողոցներով մինչև Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, Գրիգոր Լուսավորչի, Խորենացու փողոցներով ձգվում «Տաշիր» առևտրի կենտրոն, այնուհետ Տիգրան Մեծի պողոտայով երկաթգծի կայարան և Արցախի ու Էրեբունու փողոցներով հասնում մինչև «Էրեբունի» թանգարան:

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ