-
10.02.2021|
15:32
Երեքշաբթի ուշ երեկոյան Հայաստան վերադարձավ ևս 5 ռազմագերի, նրանցից 2-ը՝ պատերազմի ընթացքում գերի ընկած, իսկ 3-ը՝ պատերազմից հետո՝ Խծաբերդի տարածքից գերեվարված 62 պահեստազորայինների խմբից։
-
10.02.2021|
15:31
ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
-
09.02.2021|
20:44
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ադրբեջանցի զինվորներն անտեսված են, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են պարգևատրել նրանց կամ նպաստ նշանակել:
-
09.02.2021|
20:04
Հայկական արտադրության հարվածային անօդաչու սարքերը արդեն անցնում են պետական փորձարկումներ, հաջող ավարտից հետո կսկսվի արտադրությունը, այսօր լրագրողների հետ հանդիպանը հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նա է ղեկավարում նաև Ռազմաարդյունաբերության պետական կոմիտեն։
-
08.02.2021|
20:38
Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում:
-
08.02.2021|
20:33
Փետրվարի 8-ին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ, հայտնում են ՊՆ-ից։
-
07.02.2021|
22:59
Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված 9 զինծառայող հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով։
-
07.02.2021|
16:01
Այսօր լուրեր տարածվեցին, որ Կապանի ճանապարհը ադրբեջանցիները ռազմական մեքենաներով փակել են: Tert.am-ի հետ զրույցում Կապանի խոշորացված համայնքի համայնքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում:
-
04.02.2021|
21:19
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Գլխավոր շտաբի պետին ուղեկցել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։
-
04.02.2021|
21:10
Նախագահ Ջո Բայդենի թիմը կասեցրել է Գերմանիայից ամերիկացի հազարավոր զինվորակններին դուրս բերելու ծրագրերը և վերանայում է նախորդ վարչակազմի այս որոշումը՝ հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար գեներալ Թոդ Ուոլթերսը, հաղորդում է Politico-ն։