ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աշխարհի 23 երկրներում երեխաները հակամարտությունների զոհ են դառնում

Աշխարհի 23 երկրներում երեխաները հակամարտությունների զոհ են դառնում
02.07.2014 | 12:29

Երեխաները զինված հակամարտությունների զոհ են դառնում աշխարհի 23 երկրներում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի պատրաստած զեկույցում:
Սիրիան կրկին մնում է աշխարհում ամենավտանգավոր վայրերից մեկը երեխաների համար: Բացի այդ, ըստ զեկույցի, Աֆղանստանում և Իրաքում 2013-ին զգալիորեն ավելացել է զոհված կամ հաշմանդամ դարձած երեխաների թիվը:

Անչափահասները զորակոչվում են բանակ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Հարավային Սուդանում և ևս 12 երկրներում, իսկ Նիգերիայում, ըստ զեկույցի, իսլամիստական «Բոկո Հարամ» («Boko Haram») խումբը «բռնության աննախադեպ գործողություններ է կատարում երեխաների նկատմամբ»: Զեկույցում նշվում է, որ այնուամենայնիվ, որոշ բարելավումներ կան: Օրինակ, 2013-ին Չադ Հանրապետությունում երեխաների սպանությունների դեպքեր չեն արձանագրվել:

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ