ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ամառը միասին»`Հայաստանում

«Ամառը միասին»`Հայաստանում
05.06.2014 | 15:16

Պատանիների և երիտասարդների արտադպրոցական ու արտահամալսարանական կյանքի արդյունավետ կազմակերպման նշանակությունը կարևորվել է դեռևս խորհրդային ժամանակահատվածում: Դրա մասին էին վկայում, ուսումնական տարվա ավարտին զուգահեռ, իրենց հյուրընկալ դռները բացող պիոներական և ուսանողական ճամբարները: Երիտասարդների ամառային արձակուրդներն անմոռանալի, միաժամանակ արդյունավետ դարձնելու կարևորությունն այսօր ևս արդիական է:

Երիտասարդներին հետաքրքիր ամառային արձակուրդներ կազմակերպելու իր տարբերակն է առաջարկում «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» ՀԿ, որը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և եվրոպական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում մայիսի 31-ից հունիսի 10-ն իրականացնում է «Ամառը միասին» (Summer together) երիտասարդական միջազգային ծրագիրը: Ծրագրին մասնակցում են ավելի քան 30 երիտասարդ Վրաստանից, Էստոնիայից և Ֆրանսիայից:
Այս յուրօրինակ նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է մասնակիցների համար` ձեռքբերելու գիտելիքներ և հմտություններ ոչ միայն երիտասարդական միջազգային ճամբարներ կազմակերպելու, այլև ոչ ֆորմալ կրթության մեթոդներին ծանոթանալու, որոնց կիրառումը կնպաստի ամառային երիտասարդական ճամբարների կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելուն:
Ծրագրի ընթացքում մասնակիցները ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք կբերեն, այլ նաև միջմշակութային շփման և Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու հնարավորություն կունենան:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ