Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Մրցույթներ` բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում

Մրցույթներ` բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում
05.03.2014 | 22:59

Մեկնարկում են լավագույն գրախոսականի և «Մեզ հետ, մեր կողքին» մրցույթները, որոնք անցկացվում են բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում:

Լավագույն գրախոսականի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 17-ը փառատոնի շրջանակում ներկայացված ֆիլմերի վերաբերյալ գրել գրախոսականներ և բեռնել դրանք Բրիտանական խորհրդի կայքում ստեղծված հատուկ էջի միջոցով: Գրախոսականները կգնահատեն կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի անդամները, լավագույն աշխատանքի հեղինակը կարժանանա Apple iPad-ի, ևս երկու մասնակից կարժանան խրախուսական մրցանակների:

«Մեզ հետ, մեր կողքին» խորագրով ֆոտոմրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել մեր հասարակությունում ներառության գաղափարն արտացոլող լուսանկար և մինչև մարտի 16-ն այն բեռնել Բրիտանական խորհրդի կայքում ստեղծված հատուկ էջի միջոցով: Մրցույթի գլխավոր հաղթողը կպարգևատրվի լուսանկարչական ապարատով, իսկ մրցույթի բոլոր մասնակիցները կստանան հետաքրքրական նվերներ: «Մեզ հետ, մեր կողքին» մրցույթի հաղթողին կորոշի ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովը։ Գնահատման ժամանակ հաշվի կառնվեն ինչպես գաղափարի յուրահատկությունը, այնպես էլ լուսանկարի մասնագիտական կատարումը:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ