Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Թուրքերը պայքարում են համացանցում վերահսկողության մեծացման դեմ

Թուրքերը պայքարում են համացանցում վերահսկողության մեծացման դեմ
19.01.2014 | 14:21

Ստամբուլի ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որ բողոքում են համացանցային տարածության վերահսկման ուժեղացման դեմ՝ հաղորդում է Radikal-ը: Ցուցարարները շաբաթ օրը հավաքվել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակում՝ «Ձեռքներդ հեռու իմ համացանցից» ակցիային մասնակցելու համար: Սոցիալական ցանցերում կոչեր են արվել միանալ ցույցին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Թերթը գրում է, որ ձերբակալվել են բազմաթիվ մարդիկ:
Ցույցեր են տեղի ունեցել Անկարայում, Անթալիայում, Բուրսայում, Կարաբեքիրում, Մերսինում, Սամսունում և Էսքիշեհիրում: Այս շրջաններում ոստիկանության հետ բախումներ տեղի չեն ունեցել:

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ