ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նախագահ Օլանդը ձախողում է ոչ միայն քաղաքական, այլև անձնական կյանքը

Նախագահ Օլանդը ձախողում է ոչ միայն քաղաքական, այլև անձնական կյանքը
13.01.2014 | 13:17

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը՝ Վալերի Տրեյրվեյլերը, երկրի առաջին տիկիններից կլինի առաջինը, ով ամուսնու պաշտոնավարման ընթացքում կհեռանա Ելիսեյան պալատից, գրում է Daily Mail-ը:
Պատճառը նախագահի սիրային կապն է իրենից 20 տարով երիտասարդ դերասանուհի Ջուլի Գայեի հետ: Սկանդալը ծագել է, երբ ֆրանսիական Closer ամսագիրը հրապարակել է լուսանկարներ, թե ինչպես է նախագահը սկուտերով գնում երիտասարդ սիրուհու մոտ:
Պարբերականը նկատում է, որ Օլանդի քաղաքացիական կինը երբեք չի վայելել շարքային ֆրանսիացիների սերը, օրեցօր նոր թափ հավաքող սկանդալն էլ առիթ է հանդիսացել, որ որոշ ընդդիմադիր գործիչներ պահանջեն Տրեյրվեյլերի հեռացումը Ելիսեյան պալատից: «Եթե նախագահը սիրային կապի մեջ է մեկ այլ կնոջ հետ, ո՞րն է Տրիերվեյլերի դերը և ինչո՞ւ նա պետք է հարկատուների հաշվին շարունակի շքեղ կյանքով ապրել նախագահական նստավայրում»,- նշել է ֆրանսիացի օրենսդիր Դանիել Ֆասքելը: Նա մոռացել է հարցնել, թե Օլանդն ինչո՞ւ է դավաճանում կնոջը: Արդեն երկրորդին:

Դիտվել է՝ 1256

Մեկնաբանություններ