ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Օբամա զույգի ամուսնությունը վտանգի տակ է

Օբամա զույգի ամուսնությունը վտանգի տակ է
26.12.2013 | 15:18

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամուսնության վերջն եկել է»,-հայտարարել է Սպիտակ տան National Enquirer պարբերականին մոտ կանգնած աղբուրը: Այս լուրն արդեն շրջանառում են նաև օտարերկրյա ԶԼՄ-ները: Ինչպես նշում է նշված պարբերականը, ԱՄՆ-ի նախագահը և Առաջին տիկինը գիշերում են տարբեր ննջասենյակներում: «Ընտանեկան ճգնաժամի պատճառ է դարձել այն միջադեպը, երբ Մանդելայի հուղարկավորության ժամանակ Օբաման լուսանկարվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Դանիայի վարչապետ, գեղեցկուհի Հելլե Թորնինգ-Շմիդտի հետ, որից հետո աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ իրենց ուշադրությունը սևեռեցին այդ իրողության վրա»,-նշել է National Enquirer:
Պարբերականի անանուն աղբյուրն, ով, ի դեպ, մտերիմ է նախագահական ընտանիքին, նոր մանրամասներ է հաղորդել Բարաքի և Միշելի հարաբերությունների մասին` տեղեկացնելով, որ դրանք մի քանի տարի շարունակ շատ բարդ են եղել: «Նրանք մնացել են միասին զուտ հանուն դուստրերի և Բարաք Օբամայի քաղաքական կարիերայի: Միշելն ու Օբաման արդեն հանդիպել են փաստաբանների հետ, ովքեր զբաղվում են նրանց ամուսնալուծության հարցերով: Ավելին, Միշելը հայտնել է ամուսնուն, որ ուզում է մենակ ապրել: Այժմ Միշելը անպատմելի զայրացած է: Նա իրեն վիրավորված է զգում ամբողջ աշխարհի առջև և նույնիսկ բղավել է ամուսնու վրա՝ «Արդեն բավակա’ն է»»,-գրված է ամերիկյան պարբերականում:

Միշել Օբաման հայտարարել է, որ ամուսնալուծության հայց չի ներկայացնի և կդիմանա մինչև ամուսնու պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտը: Դրանից հետո Օբամա զույգը, ըստ նախնական պայմանավորվածության, կապրի առանձին` Օբաման կտեղափոխվի Հավայան կղզիներ, իսկ Միշել Օբաման երկու դուստրերի հետ կապրի Վաշինգտոնում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ