Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Լացի և պայքարի ուկրաինական պատը

Լացի և պայքարի ուկրաինական պատը
21.12.2013 | 23:29

Կիևում` Անկախության մայդանում, ակտիվիստները կառուցել են Լացի և պայքարի պատ փայտե աղյուսներից, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված են Ուկրաինայի այն քաղաքների անունները, որտեղից ժամանել են ցուցարարները: Չնայած մոտեցող տոներին` ցույցերի մասնակիցները չեն պատրաստվում ցրվել:

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ